Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս:
Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների:
«Նման գիտելիքներ ունեցող վարչապետին ինչպե՞ս չհակադարձել, որ անգամ նախկին զեկույցները չի կարդացել: Եվ ինչպե՞ս կարող է երկիրը 20 տարի առաջ ու հիմա նույնչափ աղքատություն ունենալ, երբ այն ժամանակ դեռ պատերազմում էինք»,- ասաց Հ.Բագրատյանը:
Այսօր՝ հունվարի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ ԱՄՆ դոլարն առաջարկվել է 407 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 406.5 դրամը։
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ վաճառված գույքի գները Երևանի կենտրոնում չեն փոփոխվել, իսկ մայրաքաղաքի ծայրամասերում որոշ փոքր չափով թանկացում է գրանցվել, միաժամանակ 2012 թ. նոյեմբերի համեմատ գները բարձրացել են շուրջ 2%-ով:
ՀՀ պետական պարտքը 2013 թ. նոյեմբերի դրությամբ, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 11.3 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 552.8 մլն դոլար:
Ինչպես 168.am-ին հայտնեցին «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» շարժման ակտիվիստները, համակարգի ներդրման դեմ պայքարը շարունակվելու է, և հունվարի 18-ին նախատեսվում է հերթական հանրահավաքը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում՝ որակավորման վկայական է տրվել 2 աուդիտորների։ Եվս 3-ի որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգվել է:
Հունվարի 7-ին և 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում
Ինչպես ամեն տարի, այս օրերին մեր հասարակության քննարկման հիմնական թեման կապված է Ամանորի, առավելապես՝ ամանորյա գնումների հետ: Եթե աշխարհի նորմալ երկրներում ամանորյա տոներից առաջ գրեթե բոլոր ապրանքներն էժանանում են, ապա Հայաստանում տեղի է ունենում հակառակը:
«Քաղաքական առումով ես կիսում եմ երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականը, որ մեզ մոտ ներկա վիճակում կառավարության մենեջմենթը պետք է փոխվի: Սակայն դա վարչապետության հա՞յտ է, թե՞ ոչ, այդ հարցը պետք է տաք Ռոբերտ Քոչարյանին, ես նման գնահատականեր չեմ ուզում տալ: Քոչարյանը եթե ցանկություն հայտնի ինչ-որ բանի, այդ ձևով չպետք է հայտնի:
ԱՄՆ Կոլորադո նահանգում մարիխուանայի մանրածախ գներն այս տարվա սկզբից երկու անգամ թանկացել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նահանգում այս թմրանյութի վաճառքն օրինականացվել է է և հնարավոր է դարձել այն ձեռքբ բերել մասնագիտացված հատուկ խանութներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով National Cannabis Industry Association (NCIA) ասոցիացիայի գործադիր տնօրեն Ահարոն Սմիթին։
ԱՄՆ սենատը հունվարի 6-ին հաստատել է Ջանեթ Ելլենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Պատկերացնո՞ւմ եք՝ մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր… հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։
Վերջնական թիվը որոշված չէ, բայց խոսվում է 3 մլրդ դոլարից ավելի գումարի մասին: Սա շատ լավատեսական գնահատական է, իսկ առավել մանրամասն գնահատում կարվի աշխատանքային փաստաթղթերը պատրաստելիս:
Առաջին տեղում 72 մլրդ դոլարով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն է, ով աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակը գլխավորում է արդեն 20-րդ անգամ անընդմեջ:
Այս տարվա նոյեմբերին Հայաստան մուտք են գործել 168 մլն 686 հազար դոլար տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 3%-ով:
Հյուրանոցային ծառայությունների գներն անցած տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել. «Զբոսաշրջիկներին առաջարկվում է փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, այսիքնն՝ 7 գիշերակացով, և փաթեթն արժե 100 հազար դրամից մինչև 700-800 հազար դրամ՝ կախված ծառայությունների ծավալից»:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 496.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21.5 մլրդ. դրամ կամ 52.6 մլն. ԱՄՆ դոլար:
Ինչ անել, եթե մեքենադ ճանապարհին խափանվել է, իսկ հրուշակեղենի խանութը, որտեղից պետք է վերցնեիր փոքրիկիդ համար պատվիրված տորթը, 15 րոպեից փակվում է։
Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ:
2013 թ. նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 62 մլրդ 224մլն դրամի շինարարություն, որը 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 7.3%-ով:
Հաջորդ տարի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է լինելու պետական աջակցության ծրագրի իրականացումը: Ինչպես 168.am-ին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացված ընկերություններին աջակցություն ցուցաբերելու, ցուցահանդեսների մասնակցության 50%, կրթական ծրագրերի, սերտիֆիկատների տրամադրման համաֆինանսավորման, վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման համար:
2013 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.13 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.15%-ով էժանացել է։
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձը նվազել է 3.6%-ով: Այս փոփոխությունն արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.1%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում`գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:
Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ:
Պարտքերի գոյանալը և դրանց չմարումը որևէ առնչություն չունի «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին տրամադրված թռիչքների իրականացման թույլտվությունների հետ, առավել ևս անհեթեթ է այն միտքը, թե՝ քանի որ թռիչքների իրականացման թույլտվությունը հատկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ապա այն կիսում է պարտքերի մարման պատասխանատվությունը:
Թեպետ վարչապետի պատասխանները հնարավորինս դիվանագիտորեն էին ձևակերպված, այդուհանդերձ, դրանցից կարելի է «դուրս բերել» մի իրողություն, որի մասին առաջին անգամ է հայտարարվում։
«Անօրինական փող ասվածը լավ չեմ հասկանում՝ նարկոբիզնե՞ս կա, զենքի՞ առևտուր է… Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ամենապարտաճանաչ անդամներից մեկն է, և մեր Կենտրոնական բանկը և ընդհանրապես բանկային համակարգը նման բաներին չափազանց խիստ են վերաբերվում: