ԵՏՄ-ը մինչև տարեվերջ պետք է ընդունի մի քանի տասնյակ փաստաթղթեր. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵՏՄ-ը մինչև տարեվերջ պետք է ընդունի մի քանի տասնյակ փաստաթղթեր.

«Մինչև տարեվերջ մենք պետք է ընդունենք մի քանի տասնյակ փաստաթղթեր, որոնց թվում է նաև Մաքսային օրենսգիրքը և միջազգային պայմանագրեր կնքելու կարգի մասին համաձայնագիրը:

Արդեն իսկ պատրաստվել է Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը: Խոսքը գնում է մինչև 2030 թվականը երկարաժամկետ կողմնորոշումների մասին»:

Մեդվեդևի խսքերով՝ ավելի քան 40 երկրներ ու միավորումներ հետաքրքրություն են հայտնել ԵՏՄ-ի շրջանակներում առևտրային համաձանագրերին մասնակցելու մասին: Մեդվեդևը հավելել է, որ ներկայումս բանակցություններ են տարվում այդ երկրների ու միավորումների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս