Բաժիններ՝

Կտրուկ անկում՝ անշարժ գույքի շուկայում

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4581-ի համեմատ։ Առքուվաճառքների գործարքների քանակը նվազել է 1263-ով կամ 27.6%-ով։

Այդ թվում՝ Երևանում առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.6%-ով։ Առքուվաճառքի գործարքների առավել զգալի անկում գրանցվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի պարագայում։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2278-ի դիմաց։ Անկումը կազմել է 34.5%։

Այսինքն, կարող ենք ասել, որ մայրաքաղաքում բնակարանների նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է։ Տարօրինակն այն է, որ նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ պահանջարկի անկման ֆոնին մայրաքաղաքի բնակարանները ոչ միայն չեն էժանացել, այլ վարչական շրջանների մեծ մասում անգամ մի փոքր թանկացել են։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031