Վարկատուներն Ուկրաինային առաջարկել են պարտքերը մարել 10 տարի անց և տնտեսել մոտ 16 միլիարդ դոլար. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարկատուների կոմիտեն առաջարկել է պարտքերի մարումը հետաձգել մինչև 10 տարի ժամկետով և նվազեցնել արժեկտրոնային դրույքաչափերը, ինչը երկրին հնարավորություն կտա տնտեսել էլ ավելի մեծ գումար, քան նախատեսված է ԱՄՀ-ի ծրագրով:

Այս մասին գործակալությանը հայտնել է նրա իրազեկ աղբյուրը: Նրա խոսքերով՝ առաջիկա չորս տարում Ուկրաինայի տնտեսումները կարող են կազմել 15.8 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ԱՄՀ-ի ծրագրով նախատեսված 15.3 միլիարդ դոլարի ցուցանիշին:

Աղբյուրը մանրամասնել է, որ 15.3 միլիարդ դոլար կարող է տնտեսվել հիմնական պարտքի հաշվին, իսկ ևս 500 միլիոն դոլարը՝ տոկոսադրույքի նվազեցման հաշվին:

Ուկրաինայի վարկատուների կոմիտեի կազմում ընդգրկված են Franklin Templeton-ը, BTG Pactual-ը, TCW Investment Management Company-ն ու T. Rowe Price Associates-ը, որոնց Ուկրաինան պարտք է 8.9 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս