Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանի տարածքով բեռների տարանցմամբ. Զուրաբ Աբաշիձե

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանի տարածքով բեռների տարանցմամբ՝ վրացական երկաթուղիների ու նավահանգիստների օգտագործմամբ.

«Դրանում չկա նորույթ: Տարվում է նման աշխատանք: Իրականացվում է բեռների տարանցում: Ձեզ ավելի կոնկրետ կասեն Վրաստանի երկաթուղիների ծառայությունում: Դրանում որևէ նոր բան չկա: Կա ռուսական ընկերությունների կողմից մեծ հետաքրքրվածություն»:

Աբաշիձեն Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպելու է հունիսի երկրորդ կեսին: Աբաշիձեն ընդգծել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելիք կարևոր թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ազատազրկում կրող իրենց քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031