
Կառավարությունը դեմ է ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ: Կառավարությունը նպատակահարմար չի համարել առաջարկված փոփոխությունը, քանի որ նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը. նշված է նաև մի քանի այլ առարկություն: