Մենք չենք պլանավորել Աբխազական երկաթուղու վերաբացում. Կվիրիկաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով երկաթուղային տարանցման վերականգնման մասին խոսք չկա և չի էլ կարող լինել:

Կվիրիկաշավիլին այդ կերպ է մեկնաբանել վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի այն հայտարարությունը, որ աճում է Վրաստանի տարածքով ապրանքների տարանցում իրականացնելու հանդեպ ռուսական ընկերությունների հետաքրքրությունը:

Ծովային նավահանգիստների միջոցով բեռների տարանցման հետ կապված՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ դրանում չկա նոր բան, քանի որ վրացական նավահանգիստների հզորությունը վաղուց և ամբողջովին օգտագործվում է.

«Աբխազիայի, Ցխինվալի շրջանի տարածքով բեռների տարանցման վերականգնման մասին խոսք չկա և չի կարող լինել, քանի դեռ գոյություն ունեն քաղաքական խնդիրները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031