ԵՏՄ-ն ունի մեծ ապագա՝ չնայած ներկայիս բարդություններին. Նազարբաև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ն ունի մեծ ապագա՝ չնայած այն բարդություններին, որոնց նա բախվել է ներկայումս: Այս մասին ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.
«Համոզված եմ, որ այդ միությունը (ԵՏՄ) ունի մեծ ապագա՝ չնայած այսօրվա բարդություններին ու միտումներին»: Նա ընդգծել է, որ ներկայումս չի տեսնում այլընտրանքներ՝ բացառությամբ ԱՊՀ բոլոր երկրների ինտեգրման.
«Միշտ ասել եմ ու կարծում եմ, որ ԱՊՀ-ն ունի շատ լավ պոտենցիալ: Կառավարությունների ղեկավարների հանդիպումն ունի մեծ արժեք, սակայն ներկայումս, երբ բոլոր ճգնաժամ են վերապրում, երբ շարունակվում է գլոբալ ճգնաժամը, ընկել են արտահանման ապրանքների գները, այդ ամենը պահանջում է համատեղ աշխատանք և համակարգում»:
Այսօր Ղազախստանում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Հաջորդ նիստն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին Դուշանբեում: