Եգիպտոսը հայտ է ներկայացրել՝ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը հայտ է ուղարկել՝ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն արդեն իսկ ստացել է դրա պատճենը: Մանտուրովը նշել է, որ իրենք, պատճենը ստանալով, հնարավորություն են ստանում զուգահեռ ուսումնասիրել եգիպտական կողմի հայտարարությունը, և իրենց կողմից համապատասխան աջակցություն կցուցաբերեն դրան:

2015 թվականի փետրվարի 10-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսն ու ԵՏՄ-ը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031