ԱՊՊԱ պայմանաքրեր կնքած ավտոմեքենաների թիվը նվազել է շուրջ 8000-ով
Անցած տարվա ապրիլի համեմատ այս տարի ապրիլի դրությամբ ԱՊՊԱ պայմանաքրեր կնքած ավտոմեքենաների թիվը նվազել է շուրջ 8000-ով և կազմել 432,342, մինչդեռ 2013 թ. ապրիլին ապահովագրված ավտոմեքենաների քանակն անհամեմատ քիչ էր՝ 371,409:
Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2.8 մլրդ դրամ: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,173 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ։ Հատուցման միջին չափը 2015թ. ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 210,882 ՀՀ դրամ:
2015 թ. ապրիլ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%: