Նախագահության մեկ տարում Պորոշենկոյի եկամուտներն աճել են 7 անգամ
BBC-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտը նախագահի պաշտոնին անցնելուց հետո աճել է մի քանի անգամ: Ընդգծվում է, որ դա տեղի է ունեցել տնտեսության անկման և այն դժվարությունների ֆոնին, որին Պորոշենկոյի բիզնեսը բախվել է Ռուսաստանում:
2013 թվականին Պորոշենկոն հայտարարագրել է ավելի քան 51 միլիոն գրիվնայի (ավելի քան 2 միլիոն դոլար) համապարփակ եկամուտ, ընդ որում` հիմնական մասը բաժին է ընկել արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքին:
2014 թվականին իրավիճակն արմատականորեն փոխվել է. 369 միլիոն գրիվնա (ավելի քան 17 միլիոն դոլար) եկամտից միայն 11.2 միլիոն գրիվնան են կազմել արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքից ստացված եկամուտները:
Պորոշենկոյին պատկանող Roshen հրուշակեղենի գործարանի եկամուտները մեկ տարում աճել են 9 անգամ: Ընդհանուր առմամբ` նախագահության մեկ տարում Պորոշենկոյի եկամուտներն աճել են 7 անգամ: Նման կտրուկ աճը բացատրելը դժվար է` հաշվի առնելով երկրի տնտեսական ճգնաժամը: