Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները(ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ:
«ՀայՌուսգազարդ» («Գազպրոմ-Արմենիա») ընկերությունը արշավ է սկսել ջերմոցների սեփականատերերի հանդեպ: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, գազ մատակարարող մենաշնորհատեր ընկերությունը բոլոր ջերմոցների տերերից 3-4մլն դրամ կանխավճար է պահանջում՝ սպառնալով անջատել վառելիքի մատակարարումը:
Իրականում այս փոփոխությունը մեծ չափ է կազմում, սակայն քանի որ նախորդ տարիներին մշտապես հետ ենք եղել, մեծ առաջընթացի պարագայում էլ դեռևս ցածր դիրքերում ենք գտնվել: Հիմա բացարձակ դիրքերով, ոչ թե փոփոխություններով առաջընթաց ենք ապահովել: Որոշ Արևելյան երկրների ու Մերձբալթյան երկրների հետ համեմատած նույնիսկ առաջատար ենք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ գազի գնագոյացման, գազի գնի թանկացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին:
«Կներեք, բայց մենք հիմք չունենք հավատալու այդ անկեղծությանը: Ասեմ ինչու, փորձեմ մեր մեծամասնության հիշողությունը թարմացնել: Այս ամենի մասին մենք խոսել ենք չորս տարի առաջ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց, որ եթե նրանք մերժեն «գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։
Հայտնի հոլովակում սատանան, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է, քան հրեշտակը, և միգուցե ավելի ճիշտ կլիներ, եթե հոլովակում նրանց դերերը փոխվեին։
ԲՀԿ խմբակցության անունից ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները ունեն հստակ հարցեր և ցանկանում եմ ստանալ հստակ պատասխաններ:
Պարզվում Է՝ 2013թ. ընթացքում մեր երկրում որևէ տրակտոր չի արտադրվել, ասել է թե՝ հայկական արդյունաբերական հրաշքը կանգ է առել
Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը սկսել է վճարային տերմինալներ տեղադրել նաև առևտրի կենտրոններում:
Դեռ սպասում ենք, տեսնենք, թե Մաքսային միությունն ինչ կլինի, մենք առայժմ չգիտենք, թե ինչ անակնկալներ կլինեն: Մի կողմից ասում են՝ լավ կլինի, մյուս կողմից էլ՝ միտումները բացասական են:
Որոշ մասնագետների կարծիքով՝ հաշվարկելուց հետո, եթե կազմակերպությունը փոխանցում չանի, կենթարկվի տույժ ու տուգանքների, և եթե մարտի 28-ին օրենքը հակասահմանադրական ճանաչվի, մուծված գումարները կկորչեն:
2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Օդանավակայանի մամլո ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ. հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:
Այսօր՝ փետրվարի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 410 դրամ։ Դոլարը թանկացել է 0.74%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 400 հազար դրամ։
ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) սահմանային անցման կետերում իրականացված սահմանային գրանցումներով ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4 983.9 հազ., 2012թ.՝ 4 426.6 հազ. ուղևորության համեմատ:
«Մենք ուզում ենք, որ Հայաստան գան, իրենց արտադրանքն ու փորձը բերեն լավագույն որակ ունեցող հնդկական կազմակերպությունները, այլ ոչ թե տարօրինակ ու կասկածելի կազմակերպությունները, որոնց քանակը մի քիչ շատացել է վերջին տարիներին և մեր կասկածներն էլ են շատացել հնդկական կազմակերպությունների հանդեպ»
Մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հայտնի «գազային պայմանագրերի» հետ կապված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով առաջարկում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
«Վերջերս ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում սեփականաշնորհման հետ կապված խոշոր գործարքներում պետական գույքի մասնավորեցման մասին օրենքը խախտելու և ԱԺ-ն շրջանցելու պրակտիկան»,- այս մասին ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.5 մլն ԱՄՆ դոլար:
Այս պահին դժվար է պնդել` լա՞վ է դա, թե՞ վատ. ամեն ինչ կախված է մանրամասներից, թե հատկապես ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում, և դա ի՞նչ շղթայական, տնտեսական գործընթաց է ենթադրում: Եթե ռուսական ընկերությունները սկսեն վերագործարկել, աշխատել, ապա դա, միանշանակ, օգտակար կարող է լինել մեզ համար:
«Նախորդ տարի մենք բոլորս վկա էինք, թե հասարակական դժգոհության ինչ ալիք բարձրացավ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետևանքով։ Այդ պատճառով չեմ կարծում, թե այս տարի քաղաքապետարանը կգնա այդ քայլին»,– ասաց նա շաբաթ օրը։
Այսօր՝ փետրվարի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 409 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 408.5
Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,639,997 ԱՄՆ դոլար՝ 407.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 132,163,039 ԱՄՆ դոլար՝ 408.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այսպիսով, 1 շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերը ավելի քան 30 միլիոն դոլար ավելի շատ են վաճառել, քան գրել։
2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 924,965 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.7%:
2013թ. Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միջոցով ջրօգտագործողներին է մատակարարվել 472մլն խմ ջուր, որից հասույթը կազմել է 5 մլրդ 179մլն դրամ, վարձավճարի գանձումը` 4մլրդ 436 մլն դրամ կամ շուրջ 86 % (2012թ-ին հավաքագրվել է գումարի 78 %-ը):
2008 թ-ին ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսների թիվը եղել է 2 մլն 376.9 հազար մարդ, 2011 թ-ին՝ 2 մլն 360.0 հազար (2011-ի համեմատ նվազումը՝ 16.9 հազար), 2012-ին՝ 2 մլն 312.8 հազար (նվազումը՝ 47.2), իսկ 2013-ին՝ 2մլն 142 հազար մարդ (նվազումը՝ 170.8 հազար մարդ):
Զուգարանի թղթի մաքսատուրքը ՄՄ-ում 17.5-18.5% է։ Այսինքն, կարող է թանկանալ ոչ միայն ուտելու, այլ կերածը մարսելու պրոցեսը։
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում:
Անցած տարի Երևանում բնակելի շենքերում բնակարանների միջին շուկայական գները 2012թ. համեմատ աճել են 5.4%-ով: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում վաճառվել է 14677 բնակարան (աճը՝ 6.9%):