Ամերիկյան բանկերն Ուկրաինայի համար կթողարկեն մեկ միլիարդ դոլարի պարտատոմսեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան բանկերն Ուկրաինայի համար կթողարկեն հնգամյա ժամկետով մեկ միլիարդ դոլարի եվրոպարտատոմսեր:

Խոսքը գնում է ամերիկյան Citigroup, JP Morgan և Morgan Stanley ֆինանսական կոնգլոմերատների մասին: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ի երաշխիքների ներքո կթողարկվեն 1 միլիարդ դոլարի եվրոպարտատոմսեր:

Յացենյուկի խոսքերով՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 200.000 դոլար: Նախորդ անգամ Ուկրաինան պարտատոմսեր է տեղակայել 2014 թվականի մայիսին: Եկամտաբերությունը կազմել է 1.84 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031