Իրանն ինտենսիվացնելու է Կասպից ծովում էներգակիրների հետախուզման աշխատանքները

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է ինտենսիվացնել Կասպից ծովում նավթի հետախուզման աշխատանքները: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա իրազեկ աղբյուրը:

Նրա խոսքերով՝ Իրանը երկրահետախուզական աշխատանքներ է սկսել 8-1 ծովային բլոկում, որպեսզի Կասպից ծովում հայտնաբերի նավթի ու գազի նոր հանքավայրեր: Նոր հորատումներն իրականացվելու են 5000 մետր խորության վրա, մինչդեռ նախկին հորատումներն անցկացվել են 2500-3000 մետր խորության վրա:

Աղբյուրն ընդգծել է, որ Կասպից ծովի իրանական հատվածում էներգակիրների հետախուզման բոլոր աշխատանքներն իրականացնում են իրանական ընկերությունները:

Տեսանյութեր

Լրահոս