Բաժիններ՝

Ֆրեդերիկ Բեգբեդերը ուսանողներին խորհուրդ է տվել ավելի շատ կարդալ և չնստել սոցցանցերում

Ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը, որը Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնում (ԵՈւՀՄ) մասնակցում է համաշխարհային մշակույթին նվիրված նստաշրջանին, խորհուրդ է տվել մասնակիցներին՝ ավելի քիչ նստել սոցցանցերում, կենդանի շփվել եւ շատ կարդալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Առաջին խորհուրդս է՝ դուրս եկեք փողոց, առանձնապես շատ մի սովորեք… Դուրս եկեք փողոց, դա ավելի կարեւոր է, քան մարկետինգ, մենեջմենթ ուսումնասիրելը: Երբ դուք դուրս եք գալիս մարդկանց մեջ, դուք իմանում եք՝ ինչպես խոսել նրանց հետ, դուք ուրախ եք, դուք սովորում եք պարել, ինչ-որ մեկին հրապուրել, լավ հագնվել եւ գտնում եք ձեր սեփական ոճը: Այդ ամենը դուք կսովորեք, եթե միայն դուրս գաք մարդամեջ»,-ասել է Բեգբեդերը:

Գրողի երկրորդ խորհուրդն է՝ մի նստեք սոցիալական ցանցերում: «Երբ դուք մարդամեջ դուրս չեք գալիս, սոցիալական ցանցեր չեք մտնում, ավելի լավ է ընթերցելը, ավելի շատ կարդացեք: Ես իմ ամբողջ երիտասարդությունն անցկացրել եմ գրքեր կարդալով՝ կոմիքսներ, հանդեսներ, տարբեր վեպեր, պոեզիա, քրեական ընթերցվածքներ, եւ, իհարկե, դասականները: Ինչո՞ւ: Որովհետեւ գրականությունը, այնուամենայնիվ, ձեզ այնքան շատ չի հիմարացնում»,- հավելել է Բեգբեդերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս