Բաժիններ՝

«Հանձնվեցինք». Աշոտ Խուրշուդյանը՝ կրթության ֆինանսավորման մասին

«Շատ մտահոգիչ է կրթության ֆինանսավորման հեռանկարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ նույն ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն ասել էր, որ կառավարությունը խախտել է «Կրթության մասին» օրենքի այն դրույթը, որ պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից:

«Մի բառով պետք է կոչել՝ հանձնվեցինք: Երբ ընտանիքում ունես 5, 7, 8 երեխա, մեծ հնարավորություն չունես՝ երեխայի վրա մեծ գումար ծախսես, բայց երբ մեկ երեխա կա ընտանիքում, մտածում ես՝ ինչքան հնարավորություն ունես՝ ներդնես այդ երեխայի ապագայի համար: Երբ Հայաստանում երեխաների թիվը կրճատվեց, պետք է հակառակը լիներ, մեկ երեխայի հաշվին ավելի շատ ներդրում անեինք, ու դա էր միակ գրավականը տնտեսական աճ ունենալու»,- նշեց Ա. Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ գիտությունն էլ է անկում ապրում: Ա. Խուրշուդյանի գնահատմամբ՝ գիտության կառավարման վիճակը խայտառակ վատ է. «Պետք է ֆինանսավորումը պահենք ու պահանջենք, որ լավ կառավարվի: Հատկապես ծեր գիտնականների լոբբին այնքան ուժեղ է, որ ասում են՝ «սուս մնացեք, թողեք այսօրվա պես վայելենք»: Կառավարությունն էլ վերցրեց՝ ֆինանսավորումը կրճատեց»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս