«Փաստ» թերթը գրում է. Շրջանառության է դրվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
«Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին, ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը:
Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Ինչպես տեղեկացրեց ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը, մարտի 23-ին տեղի ունեցած նիստին նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Սույն հոդվածի համար առիթ հանդիսացավ «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցող մի պատմություն: 1994 թվականին հիմնված «Գորիսի օտար լեզուների «Կարին» ՍՊԸ»-ն ԿԳ նախարարի 2001թ. ապրիլի 23-ի N133-Մ հրամանով ստացել է N 076 անժամկետ լիցենզիա, որով այս ՍՊԸ-ն ճանաչվել է ուսումնական հաստատություն և թույլատրվել է այնտեղ իրականացնել կրթություն, այսինքն պրոֆեսորադասախոսական կազմի անդամները համարվել են մանկավարժներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել են 2018/19 ուսումնական տարվա ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի անվճար և մասնակի զեղչի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության տեղերը:
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ նախարարության, հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Հայաստանի մարզերում գործող բուհերը կարևոր են։ Հազարավոր շրջանավարտներ չեն դիմում Երևանի բուհեր, քանի որ ծնողներն ի վիճակի չեն հոգալու մայրաքաղաքում ապրելու համար պահանջվող հավելյալ ծախսերը։
Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ կերպ չի համագործակցել «Չումբո» կազմակերպության հետ: «Դպրոց են մտնում «Չումբո»-ները․ երեխաների ժամանցի կազմակերպո՞ւմ, թե՞ կրթության դեգրադացիա» թեմայով հանրային քննարկմանն այս մասին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի՝ նախարարության հետ համատեղ Երեւանի դպրոցների աշակերտների հոգեւոր-մշակութային դաստիարակման եւ ժամանցի կազմակերպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին, որը մեծ անհանգստություն էր առաջացրել:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Շիրակի համալսարանում երկու դասախոսների աշխատանքից ազատման խնդրին:
2018 թվականի Աբելյան մրցանակի դափնեկիր է հայտարարվել կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լենգլենդսը:
«Շիրակի համալսարանի ռեկտորին շատ վաղուց գիտեմ՝ և՛ որպես մի ՀՀԿ-ական, որը տարիներ շարունակ հեղինակազրկել է իր կուսակցությունը, և՛ որպես կոռումպացված չինովնիկ»:
Օրերս հայկական հեռուստաալիքներից մեկով ուսուցիչները խոսում էին այն մասին, որ 2018 թվականին դպրոցների ֆինանսավորումը պակասել է։ Հետաքրքիր էր, որ խոսող ուսուցիչներից մեկին ցույց էին տալիս թիկունքից, մյուսի որովայնի հատվածն էին ցույց տալիս, երրորդի՝ ոտքերը։
Ռեկտորների, պրոռեկտորների և բուհական համակարգում այլ ղեկավար մարմիններ զբաղեցնող անձանց համար հավասար տարիք է սահմանվում` 65 տարեկան` նախկին 70-ի փոխարեն:
«Բարձրագույն օրենքի նախագծի հետ կապված խնդիրները շատ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Արևիկ Անափիոսյանը:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը տեղեկություն ունի, որ Ազգային ժողովը հետ է ուղարկել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը կառավարություն, որպեսզի այն լրամշակվի:
Հայաստանում կրթության խնդիրների մասին խոսելիս անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը։
Չնայած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ուշադրության կենտրոնում է, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի բարձրագույն կրթության խնդիրներն այնքան են խորացել, որ օրենքով իրավիճակը բարելավելն անհնար է։
«Պարոն Մկրտչյան, Դուք երևի տեղյակ եք այն քաոսային իրավիճակի մասին, որ կա Շիրակի համալսարանում»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական
1999-2005 թվականներին դրվեցին Հայաստանի կրթական նոր համակարգի հիմքերը։ Ներդրվեց դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր համակարգը, փորձարկվեցին ուսուցիչների վերապատրաստման նոր մոդելները, մշակվեց կրթության բովանդակության հիմնական փաստաթուղթը՝ Կրթակարգը, իրականացվեց դպրոցների օպտիմալացումը, գրեթե ամեն տարի բարձրանում էր ուսուցչի աշխատավարձը։
Մեր խորհրդարանում կրկին քննարկում են բարձրագույն կրթության ոլորտը: Քննարկում են կառավարության ներկայացրած «Ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու խնդիրները» խոսուն անունով փաստաթուղթ-ծրագրի շրջանակում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում:
«Դեռևս երկու տարի առաջ ես դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից՝ կոչ անելով բոլոր պաշտոնյաներին, պատգամավորներին՝ դուրս գալ, որևէ մեկը չհետևեց այդ օրինակին»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դու նախագծում գրել եք՝ մասնագիտության դոկտոր. դա որոշակի չէ, ինչի՞ ենք մենք մեր օրենքի մեջ ավելորդ բան գրում»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Երիտասարդ տաղանդավոր գիտնականների արտահոսքն ավելի շատ պայմանավորված է իրենց կենսամակարդակի ապահովմամբ, քան մեծահասակ գիտնականների՝ իրենց խոչընդոտելով»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: