Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանը՝ իր և Շիրակի համալսարանի ռեկտորի հարաբերությունների մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Շիրակի համալսարանում երկու դասախոսների աշխատանքից ազատման խնդրին:

Նա նշեց, որ շաբաթ օրն իրենք գնալու են Շիրակի համալսարան. «Լինելու է հիմնադրամի խորհրդի նիստ, քանի որ Շիրակի համալսարանը հիմնադրամ է:  Աշխատանքային ազատման բոլոր խնդիրներն այնտեղ կքննարկվեն: Այս հարցերն Աշխատանքային օրենսգրքի սահմաններում են, եթե խախտում է կատարվել, խորհուրդը կարող է վարչական խորհրդատվության դիմել, կամ ազատվողները կարող են դիմել դատարան»:

Հարցին, թե՝ ասում են՝ Դուք սատարում եք ռեկտորին, հնարավո՞ր է՝ միակողմանի վերաբերմունք եք ցուցաբերել, դրա համար է այդ վիճակը ստեղծվել այդ համալսարանում, նախարարն այսպես պատասխանեց. «Հնարավոր չէ: Հնարավոր է, որ նման խոսակցություններով ինձ փորձում են ներքաշել և դարձնել կոնֆլիկտի կողմ, որը չի լինի: Ես աշխատանքային հարաբերություններից բացի՝ այլ հարաբերություն չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս