Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ»‰ առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով: Հավաքի նպատակն է քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն են:

Հայկական 6 հոգանոց պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան 2019»-ին մասնակցում է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ և ոսկերչություն մասնագիտություններով:

Գլխավոր ասամբլեայի շրջանակում «Վորլդսքիլզ»- ի նախագահ է ընտրվել Ժո դե Գոն: «Մենք պետք է աշխատենք միասին հաջողություններ արձանագրելու համար»,-ասել է նա՝ դիմելով ներկաներին: Նախարար Ա.Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին, ոգևորել հայ մասնակիցներին: Նա նաև առանձնազրույց է ունեցել «Վորլդսքիլզ»-ի գործող նախագահ Բարթլի Սայմոնի հետ, կարճ հանդիպում՝ նորընտիր նախագահ պարոն Գոյի հետ:

Տեղեկացնենք, որ ռուսական կողմը համաժողովին մասնակցել է ամենաբարձր մակարդակով. ներկա են եղել ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, ինչպես նաև Գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս