 
                        «Սեպտեմբերի 2-ից բուհերը նորմալ կաշխատեն». Արայիկ Հարությունյան
 
                                    «Ես շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլեւս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուր ազատ մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, դրա համար չհետապնդվել եւ ազատ լինել իր գործողություններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին պաշտոնից ազատելուն։
Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ գործընթացները չեն խոչընդոտի դասերի ընթացքին. «Սեպտեմբերի 2-ից բուհերը նորմալ կաշխատեն»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով պատմության դասագրքերի վերահրատարակմանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշեց. «Ես հանձնարարել եմ, որ առաջին հատորների ուղղությամբ աշխատանքներ տարվեն, երկրորդ հատորի ուղղությամբ աշխատանքները շարունակում են մշակել»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        