Բաժիններ՝

Նախարարն ուսուցիչներին հրավիրում է առցանց «հանդիպման»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ժամը 21։00-ին հանրապետության ուսուցիչների հետ առցանց տիրույթում կարևոր զրույց կունենա։

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում… Շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու: Կհանդիպենք հենց այս էջում նշված ժամին»,- գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031