
Կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի. եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որը ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկ Կրթության նախարարությանը…
Շատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում։ Բայց կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի։ Եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որը ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված։ Այդ ամենից խուսափելու համար առաջարկում եմ հետևյալը։
Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել Կրթության նախարարությանը։ Ուսպլանի պահանջներով ստեղծել և հրապարակել մեկ համազգային դասացուցակ՝ ըստ դասարանների։
Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա և այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ը անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի և այդպես շարունակ։ Հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը և կտան տնային աշխատանքներ։
Քանի որ ծնողների մեծ մասը տանն են, ապա նրանք պետք է հետևեն ու օգնեն, որ երեխաները կատարեն առաջադրանքները։ Դպրոցների ուսուցիչները կարող են ստեղծել խմբեր տարբեր հարթակներում և իրենց հերթին օգնեն աշակերտներին։ Ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունեցող աշակերտներին կարելի է հեռախոսով օգնել։
Հասկանում եմ, որ Հ1-ի համար դժվար կլինի օրական 12 ժամ ուղիղ եթեր կազմակերպելը, բայց, հանուն երեխաների կրթության իրավունքի, կարծում եմ հնարավոր է»:
Առաջարկ Կրթության նախարարությանըՇատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում։ Բայց կա պետական կրթական ծրագիր, որը…
Gepostet von Serob Khachatryan am Mittwoch, 18. März 2020