«Բյուջեն էնպես վախվորած են էնտեղ ամրագրում, հետո ասում են՝ կգերակատարեն… հետո էդ «կ» տառը շատ սիրուն է իրենց համար, ամեն ինչ կկատարեն, ինչպես մի տարի է՝ խոսք են տալիս. թող կատարեն, չուզողը մենք լինենք»։
168.аm-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ հայտարարված բոլոր 100 փաստերին, բայց որոշ կետերով հասցրել է կարծիք կազմել։
«Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին»:
«Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն՝ հպարտանում են». թեմային անդրադառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում նշել էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ տեղեկացնելով, որ նրան զայրացրել էր վարչապետի մատնանշած առաջին փաստը, թե՝ «ընթացիկ բյուջետային եկամուտները կգերակատարվեն 62 մլրդ դրամով»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին.
Մի կողմից՝ փորձում էր ցույց տալ, թե իրեն չեն մտահոգում նրանց գործունեությունը և հայտարարությունները, մյուս կողմից՝ հիմնականում նրանց էր ուղղված իր խոսքը։ Այնինչ, արդեն ուղիղ մեկ տարի է՝ ինքն ու իր թիմն են իշխանության, և հասարակությունը ոչ թե ցանկանում է նախկինների մասին լսել, այլ ուզում է ռեալ և չափելի արդյունքներ տեսնել, փոփոխություններ իր իրական կյանքում, և ոչ թե՝ խոսքային մակարդակում։
Պետական բյուջեի հարկային եկամուտների հրապարակվող ցուցանիշների հետ վերջին շրջանում ինչ-որ բան է կատարվում։ Ու որքան էլ ՊԵԿ նախագահը տարբեր առիթներով փորձում է հիմնավորումներ տալ դրանց, միևնույն է՝ անվստահությունը չի փարատվում։ Եվ ինչն է հետաքրքիր. տարօրինակությունները շատ հաճախ թելադրված են նույն պաշտոնական հրապարակումներից։
Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։
Վարչապետ դառնալուց հետո՝ 2018թ. սեպտեբերին, Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի կրճատման մասին:
Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց։ Հավատացեք, Հայաստանում որևէ մեկն այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը
Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, և ծառայողական քննություն է իրականացվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում արտահայտած որոշ մտքերի շուրջ 168.am-ը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ ասուլիսի ողջ օրակարգը, ինչպես միշտ, նվիրված էր նախկին իշխանություններին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։
Եվ հիմա խնդիրն էն ա, որ Քրեական օրենսգրքով նայում են, և էնքան էլ պարզ չի, թե էդտեղ զուտ ֆորմալ առումով ո՞նց մոտենան էդ խնդրին, որ դա դառնա քրեաիրավական քննարկման առարկա։
Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ ուրիշ մարդիկ իրանց համբուրում են, ու իրանց հաճելի չի։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Ոչ ոք հայտնի՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների պատմությունից հետո չի էլ կասկածում, որ այդ հարցերը լուծվում են վարչապետի կաբինետում՝ վերջինիս անմիջական ցուցմամբ, բայց չի կարելի հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք տալ այդ թեմայով։
Մինչ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր՝ ներկայացնելու է 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ «բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»:
Լրացավ իշխանափոխության մեկ տարին։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց գլխավորել երկու կառավարություն։ Բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը չկարողացան արդարացնել այն հույսերն ու սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխության օրերին։
«Առաջին հերթին՝ ԼՂ-ի հետ է Ադրբեջանը ստորագրել հրադադարի պայմանագիր, և հետագայում իրավիճակը կախված է եղել հետևյալից՝ Երևանը կտա՞ համաձայնություն, թե՞ ոչ, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը»։
«Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության օրերս տարածած հաղորդագրությունը կրում է ոչ միայն օբյեկտիվ, այլև քաղաքական բնույթ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ծանոթ է «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի շուրջ աղմուկին, բայց բովանդակությանը չի ծանոթացել։ 168.am-ի հետ զրույցում նա թեմային անդրադարձավ առավել խորքային դիտարկումով։
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկադյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել Արցախում եռատոնին նվիրված միջոցառումներին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «արդարացի մտահոգություններն ու ողջամիտ կասկածները» փարատելու համար հրապարակային պարզաբանումներ ներկայացնելու կոչին։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
«Ավելի ինտենսիվ եմ քննադատելու։ Ինքս այն տեսակը չեմ, որ ինձ վրա քրեական գործ հարուցեն, ու ես ասեմ «վայ աման», այս ի՞նչ եղավ։ Վերջիվերջո, երբ ասում եմ, որ քաղաքային իշխանությունն այս կամ այն բանը սխալ է անում, ինձ համար չեմ ասում, երևանցիների համար եմ ասում»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը Հայաստանում բենզինի թանկացումը պայմանավորում է միջազգային շուկայում այդ վառելիքի գնի տատանումների հետ:
Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։
Հստակեցմանը՝ քաղաքական հետապնդում կա՞ իր դեմ, Ծառուկյանը կրկնեց. «Ես ասյօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ…»: