Փաշինյանը Մոսկվայից օգնություն չի խնդրել. Պեսկով

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակի հարցում Մոսկվայի օգնության հարցը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանի իրավիճակի հարցում: Այդ անհանգստությունը կիսել է նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերն իրականացնելու անհրաժեշտության մասին: Առաջին հերթին այն կետը, որում խոսք է գնում հրադադարի անհրաժեշտության մասին»,-նշել է Պեսկովը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս