Իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում, միայն խոսել գիտեն․ Մովսես Հակոբյան

Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքի շուրջ ադրբեջանական կողմի հետ այսօր վերսկսած բանակցությունները, 168.am-ի տեղեկություններով, դեռ չեն ավարտվել, իսկ հարցի շուրջ անորոշությունները պահպանվում են։

Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այսօր արդեն կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորներ կան. իրավիճակը մնում է անփոփոխ։ Նա նաև նկատել էր՝ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել. ճգնաժամը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս հարցում կոնկրետ արդյունքներ ունենանք՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց․

«Պետք է բանակցել․ եթե բանակցությունները ստացվում են, այդպես պետք է լուծել, եթե չեն ստացվում, ապա պետք է լուծել ռազմական ճանապարհով»։

Հարցին, թե ինչու է այս վիճակը ստեղծվել, երբ ականատես ենք լինում արդեն ՀՀ պետականության ոտնահարմանը,  ռազմական գործիչը պատասխանեց․

«Որովհետև այս իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում, միայն խոսել գիտեն»։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31