«Այդ մարդիկ, բացի այն, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, Մեծ պահք էլ չեն պահում: Դուք ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում իրենց, ես ընդամենը ասել եմ, որ առաջնորդելու եմ Վեհարանը իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետև քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է: Մարդիկ հարցնում են, ասում են, որ ասել եք՝ առաջնորդելու եք Վեհարանը ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու. այնպես, ինչպես Հայաստանը ազատեցինք Սերժ Սարգսյանից:
Լրագրողը նախ խնդրեց ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ և հետաքրքրվեց՝ հայկական կողմի համար ինչի՞ արտապատվիրակումը կարող է լինել ընդունելի, ի՞նչ է ենթադրում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:
Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում
Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն
Հայաստանի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը պարզ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն։
ՀԷՑ-ը խլելու նպատակով՝ Ազգային ժողովի ՔՊ-ական դակիչների միջոցով օրենքները հապճեպ փոխելուց հետո, կառավարությունն առաջիկայում կանգնելու է անհարմար դրության առաջ։ Որքան էլ ուզում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը շատ ավելի վաղուց էր նախաձեռնվել ու կապ չուներ գործարար Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարության հետ, իրականությունն այն է, որ իշխանությունները բացահայտ անպատրաստ են մտել նման ծանրության տակ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
Այսօր Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) դիպլոմների հանձնման արարողություն է: Գյումրեցի լրագրող Հրաչ Սահակյանը դեռ օրեր առաջ էր անդրադարձել ՇՊՀ ղեկավարության՝ դիպլոմների հանձնման խտրական քաղաքականությանը, ուսանողների արյունը կարմիր ու կապույտի, այն է՝ կարմիր ու սովորական դիպլոմ ստացողների համար առանձին արարողություն կազմակերպելու խայտառակ փաստին:
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը չի առաջնորդվում Հայաստանի իշխանությունների այն հերքումներով, թե՝ Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը չեն արտապատվիրակելու երրորդ կողմի:
«Թուրքական կապիտալի ներդրումներ կլինեն Սյունիքում, աշխատատեղեր բացվեն, իշխանությունը դա կծախի քաղաքացիների վրա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը փողի այդ ազդեցությունը կվերածեն Սյունիքի նկատմամբ վերահսկողության։ ՀՀ իշխանությունն անում է ամեն բան թուրքերի ներկայությունը մեր երկրում սովորական դարձնելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ ուղարկած իր ուղերձում հերթական անգամ հրավիրել է Հայաստան:
«ԱՄՆ-ի համար կարևորն իր միջնորդական դերը հաստատելն է, պարզապես կոնսենսուսը ֆիքսելը, սակայն խնդիրների ողջ սպեկտրի պատկերացումը չկա։ Այս վարչակազմի մոտ նույնը տեղի է ունենում նաև Ուկրաինայի դեպքում, ուստի Թրամփի հայտարարությունները պետք է արդյունքով ֆիքսվեն, քանի որ նմանատիպ շատ հայտարարություններ են եղել»,- ասաց Սիմոնովը։
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ոչ միայն ողջունել են «Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը», այլև վերահաստատել աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար։
Ինչ էլ որ բերի առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին
«Կարծում եմ՝ սա զուտ քարոզչական բնույթ է կրում, մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմի դարաշրջանում և սա ավելի շուտ տեղեկատվական հայտարարություն է Միացյալ Նահանգների կողմից և ոչ ավելին։ Տեղեկատվական պատերազմի նոր միջոց է, աղմուկ բարձրացնելու համար, ինչը հաջող կերպով կիրառում է Թրամփը
Հունիսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Մինչ կալանավորելը, իրավապահները խուզարկություն էին կատարել Արա Ռոստոմյանի բնակարանում և մեքենայում, սակայն, ինչպես փաստաբան Վահան Հովհաննիսյան էր հայտնել՝ կասկածելի որևէ բան չէին հայտնաբերել։
168.am-ի հետ զրույցում Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը վստահեցրեց, որ Իրանում մտահոգությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին և դրա շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածություններին, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում:
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից։
Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը:
Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով:
Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև 5 ժամ տևած բանակցություններից օրեր անց Փաշինյանն արագացված աշխատանքային այցերով ԵՄ-ում է՝ Բրյուսել-Փարիզ կանգառներով:
ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանն ու «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն են։
«Այս իշխանությունը Հայաստանը դարձնում է թուրքական աշխարհի մաս։ Մեր ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է, կա՛մ Հայաստանը թուրքական աշխարհի մաս է. Վե՛րջ. այլ ընտրություն չկա»,- ասաց Շարմազանովը։
«Միակ մարդը, որ պետք է ձերբակալվի, հենց Փաշինյանն է, որը թշնամիներին է տալիս մեր հայրենիքը: Հիմա մի օրակարգ ունենք՝ հայրենիքը փրկելը, դրա համար պետք է բոլորը միավորվեն: Ես կոչ եմ անում բոլորին անմիջապես միավորվել, հայտարարել, որ հետևում են Սամվել Կարապետյանին, միանում են նրան, և այս աշխատանքը մինչև վերջ տանեն, մինչև Փաշինյանին հեռացնեն իր պաշտոնից»:
Middle East Eye-ը գրում է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը տևել է մոտ 5 ժամ. օրակարգային գլխավոր հարցերից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։