ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՏԱՆԸ ՆՍՏԱԾ, ՔԵԶ ՀԱՂԹՈՒՄ Է. ԻՆՉԻ՞ ԵՍ ՄՈՒՆՆԱԹ ԳԱԼԻՍ, 600 ՄԻԼԻՈՆԸ ՀՈՐԴ ԳՐՊԱՆԻ՞Ց ԵՍ ՏՎԵԼ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աննախադեպ մի նորության մասին՝ ի լուր աշխարհի և ի լուր հայ ժողովրդի. «Չգիտեմ մարդկանց դուր է գալիս, թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել»:
Փաստորեն, ըստ Փաշինյանի, հայ ժողովուրդը քնում-արթնանում է ու մտածում՝ տեսնես իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը քանի՞ մարդ է նայել…
Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Որկրամոլությունը մարդուն բացասականորեն բնութագրող հատկանիշ է: Բոլոր մարդիկ հաց են ուտում, բայց քչերն են նկարում, ցուցադրում դա: Գռեհիկ բան է: Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն դա անում են քարոզչական նպատակներով: Պարզ է, չէ՞, որ դավաճանաբուսում Ալեն Սիմոնյանի ու Փաշինյանի կուկուռուզ ու պերաշկի ուտելն այդ նպատակն ունի՝ իբր սովորական, ձեզ պես մարդ ենք… Ալե՛ն, եթե դու նույն օրը երեկոյան Հայաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկում նշանդրեքիդ մի քանի հոգու համար 350.000 դրամ հաշիվ փակելու հնարավորություն ունես, ո՞ւմ ես խաբում քո՝ կուկուռուզ ու պերաշկի ուտելով: Հանրությանը խաբում են՝ իբր իրենցից մեկն են, այնքան հասարակ են, որ, օրինակ՝ եթե ծարավեն, կարող են առվի ջուր խմեն, մինչդեռ միայն Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակն է ահռելի… Տենց շարասյուն մեկ էլ Ռամզան Կադիրովն ունի: Ու էդ մարդիկ ծաղրում են մեր հասարակությանը:
- Փարիզում Նիկոլ Փաշինյանի խնձոր ուտելը, որը դրված էր սեղանների ձևավորման համար, ինձ անհանգստացնում է: Մտահոգվում եմ, որ սրահի ծաղկային ձևավորումն էլ կարող է ուտել… Ամեն տեսածդ վերցնել-ուտելը ո՞րն է: Լավ, ուտում, ուտում ես, ինչի՞ ես նկարում, հրապարակում: Էդ մի կողմ, Մոսկվայում, հիշում եք, սև ոտքերի նկարն էր հրապարակել, հետո էլ նստում, լայքերն է հաշվում:
- Ո՞ր երկրի ղեկավարն է իր երկրի քարտեզը խփում դոշին, ման գալիս: Պատկերացրե՛ք՝ Չինաստանի քարտեզը Չինաստանի նախագահը խփի վրեն, դուրս գա: Չի կարող լինել նման բան: Էդ բռոշկեն ինչի՞ ես խփում վրեդ, ման գալիս, կամ մեկը չկա՞, ասի՝ 2020թ.-ին էլ էիր եկել, բուկլետ էիր բաժանում Հայաստանի անձնագրի տեսքով, վրան՝ Հայաստանը՝ Արցախը հետ: Բա ո՞ւր է: Կամ հիմա ինչի՞ ես եկել, որ 6 ամիս հետո Հայաստանի կեսն էլ պակասի՞:

- Ես տենց աբսուրդ չեմ տեսել: Իր իշխանության 7 տարվա ընթացքում 7 պատերազմ է եղել, ասում է՝ եկել եմ՝ խաղաղություն բերեմ… Իրենցից առաջ խաղաղ էր, միայն Ապրիլյան պատերազմն եղավ, որին ինքը մայիսին էր մասնակցում, փոս էր փորում… Ապրիլյան պատերազմի մայիսյան մասնակիցները: Ասում եմ՝ կլինի՞ հիմա էդ նույն ջոկատով գնաք, նստեք էդ փոսի մեջ, պատսպարվեք…
- Քրեական օրենսգիրքն ասում է՝ եթե դու քո ծառայողական պարտականություններն անելիս անցնում ես թշնամու կողմը, դա կոչվում է պետական դավաճանություն:
- Փաշինյանը մեկ-մեկ մոռանում է, որ վրան միկրոֆոն կա, սկսում է մարդկանց հետ կռվել, ձենը գցել գլուխը, մուննաթ գալ… Էդ պահին որ թիկնապահին տեսնում եմ, մեղքս գալիս է: Շան օր է քաշում: Քիչ է մնում՝ ասի՝ մի բան արեք, սրանից պրծնեմ:
- Կամ, Մարալիկում մուննաթ է գալիս, մարդկանց ասում է՝ 600 միլիոն փող եմ տվել. հորդ գրպանի՞ց ես տվել: Պարտք ես արել, տվել ես, ժողովրդի ուսերին պարտքեր ես ավելացրել, ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս… Բայց մեզ էդ ե՞րբ ես խոստացել, որ պիտի պարտք ավելացնես վրաներս: Կարա՞ս մի հատ կազմես այն մանկապարտեզների, դպրոցների ցուցակը, որոնք հանձնել ես Ալիևին, 6 միլիարդ դոլարի մեր զենքն էլ հետը… «Հայաստան համահայկական հիմնադրամի» դոնորների միջոցով կառուցված շենքերը, որ հանձնել ես Ադրբեջանին, ինչի՞ չես ասում դրանց մասին: Ի դեպ, Հիմնադրամի ամենամեծ դոնորը Սամվել Կարապետյանն է եղել: Շուշիի թիվ մեկ դպրոցի նման դպրոց Եվրոպայում չկար: Ասում է՝ տներ եմ սարքում, հաշվե՞լ ես՝ քանի՞ կահավորած տուն ես հանձնել թշնամուն:
- Բա ասում էիք՝ Սաշիկը սաղ 50/50 էր անում, մի բան հետ բերե՞լ եք: Պարկինգ սիթիներն, ասում էիք՝ Սաշիկինն է, բայց նույնիսկ ձեր ՔՊ-ական գայիշնիկ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց՝ իր հետ կապ չունի:

- Սրանց հայտարարագրերը որ նայում ես, մեծ մասը տուն ձեռք է բերել 2023թ.: Այսինքն՝ արցախցիներին հենց տներից զրկել են, սկսել են նորակառույցներում տներ գնել: Երևի չկա տենց ՔՊ-ական, որ նորակառույցում տուն չունենա: Պետական ծառայող են, իրենք իրենց փող են գրում, ապրում են բիզնեսմենի կյանքով: Տենց բան աշխարհում չկա, չի կարող լինել: Երբ մարդն ընտրում է պետական ծառայող լինելու ճանապարհը, պիտի հասկանա, որ շատ նյութական բարիքներից չպետք է օգտվի: Ալեն Սիմոնյան, փողը քի՞չ է, գնա, «Սիցիլիա» մաֆ-ակումբն աշխատացրու, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, թե ձեր աշխատավարձը, փողը քիչ է:
- Բանկային 15-16 սուբյեկտներ արդեն դոլարային միլիարդատերեր են, իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Դե գնա՝ բանկերի տոկոսադրույքներն իջացրա, 2018-ին մարդկանց դա էլ էիր խոստացել…
- Հայաստանը միակ երկիրն է, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանը դառնում է ուժային կառույցի ղեկավար, իսկ ուժային կառույցի ղեկավարը՝ ՄԻՊ: Միայն Հայաստանում գլխավոր դատախազի տեղակալը կարող էր դառնալ ՄԻՊ: Ի դեպ, Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, ՄԻՊ ընտրվեց Արման Թաթոյանից հետո, պաշտոնավարեց 11 ամիս, լավ աշխատանքի առաջարկ ստացավ ու հեռացավ ՄԻՊ պաշտոնից… Ազատ գյուղի զինվորական կացարանի աղետալի հրդեհից 3 օր անց:
- Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հյուրընկալվել են Ամերիկյան դեսպանատանը ու պարգևատրվել շնորհակալագրերով: Հիմա պատկերացրե՛ք՝ նույն անձինք գնացել են Բելառուսի դեսպանատուն ու նույն շնորհակալագրերից ստանում են, ի՞նչ կլինի: Մեր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ հյուրընկալվել է ԱՄՆ պետքարտուղարությունում: Հայաստանի պաշտոնյան գործուղման է գնում այլ պետության ծախսով: Ամերիկացիները փողը տվել են, տոմսն առել, տարել, պահել են, որ դատախազի տեղակալ աշխատած ժամանակների համար պարգևատրեն:
- Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը ֆինանսավորվում է դրսի աղբյուրներից: Էդ որ խոսում են օտարերկրյա ֆինանսավորումից, իրեն, Արման Բաբաջանյանին վերաբերո՞ւմ է: Դանիել Իոաննիսյան, քո կազմակերպության նվիրատուների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն: Կամ որ ժողով եք անում, կազմակերպություն եք, չէ՞, մի հատ ընդհանուր լուսանկար ցույց կտա՞ս՝ տեսնենք՝ քանի հոգի եք, հազիվ դրոններով Էդգար Ղազարյանի ու մյուսների հանրահավաքներն եք նկարում…

- Սամվել Կարապետյանը, տանը նստած, Նիկոլին հաղթում է, տեսնում է՝ ճար չկա, Քրիստիննե Գրիգորյանին հանձնարարում է գրել, էն էլ անորոշ, որ հավաստի տեղեկություններ կան, որ դրսից ֆինանսավորվող ուժերը պատրաստվում են մարդ բերել Հայաստան՝ ընտրելու: Ես որ էդ հայտարարությունը կարդացի, էնքան անորակ էր, որ չմտածեցի՝ Ռուսաստանից ֆինանսավորում են Սամվել Կարապետյանին, այլ մտածեցի, որ Ադրբեջանից ֆինանսավորում են ՔՊ-ին:
- Ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է՝ գալ ու Հայաստանում մասնակցել ընտրություններին, եթե նա ՀՀ քաղաքացի է: Այսինքն՝ Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ իրավունք չունի՞ ՀՀ քաղաքացին: Սա անազնիվ մեթոդ է, փորձում են այս կերպ չեզոքացնել հիմնական մրցակցին: Բա որ անհանգիստ եք, որ ազգությամբ հայը, Հայաստանի քաղաքացին գալիս է Հայաստան, ինչի՞ որպես Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար՝ անհանգիստ չեք, որ ազգությամբ ադրբեջանցիները գալիս են Հայաստան, տեսանյութեր են նկարում, Հայաստանի տեղանքներն էլ ադրբեջանական անուններով են կոչում…
- Կամ էդ Արեգ Քոչինյանի կազմակերպությունը, որ արդեն 2 խումբ ադրբեջանցի է բերել Հայաստան, Քրիստիննե Գրիգորյանին չի՞ հետաքրքրում՝ որտեղի՞ց է ֆինանսավորվում, ովքե՞ր են: Բա որ պարզվի՝ կոնցեռն է: Ո՞նց է ստացվում, որ ադրբեջանցիներին Հայաստան բերելու ջատագովների բոլորի ֆինանսավորումն Արևմուտքից է: Անունն էլ դրել են Ադրբեջանի քաղհասարակություն… Ադրբեջանում Կովկասյան մուֆլոն կարող է լինել, բայց քաղհասարակություն կենդանու տեսակ չկա ու չի կարող լինել:
- Սրանց մոտ քանի որ ոչ մի բանը նորմալ չէ, անձնական հարաբերություններն էլ նորմալ չեն: Դրա համար ես չգիտեմ՝ ինչ կա սրանց ամուսնալուծության տակ: Իմ վերսիան այն է, որ Նիկոլը վախենում էր Աննայից: Նա միակ մարդն էր, ում հետ Նիկոլ Փաշինյանը շփվում էր առանց թիկնապահի: Կամ կառավարական ամառանոցներում բազմաթիվ դատարկ առանձնատներ կան, իր երեխաների մայրն էր, թող ասեր՝ գնա, մի տեղ ապրի:
- Ուզում եմ հիշեցնել, որ առանց ընտրությունների Նիկոլ Փաշինյանից հրաժարվելու ամենալավ ժամանակը հիմա է: ՔՊ-ի 29 պատգամավորներ ներկայիս կազմից մյուս ԱԺ-ում չեն լինելու: Իսկ իմպիչմենտը հաջողելու համար 21 ՔՊ-ականի ձայն է պակասում: Յուրաքանչյուր ՔՊ-ական գիտի՝ ինչ կլինի իր հետ, եթե ինքը չլինի պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իրեն 3 ամիս ժամանակ է մնացել, որ ազատվի Նիկոլ Փաշինյանից, որովհետև, օրինակ՝ եթե ես հասկանում եմ, որ Հայկ Սարգսյանը ձերբակալվելու է, ինքը հաստատ դա հասկանում է: Ես կարծում եմ, որ ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունն իմպիչմենտի օրակարգի մասին՝ քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրը պետք է լինի:

- Եթե հասնենք ընտրության, հաջողելու համար պետք է կոնսոլիդացիա լինի, պետք է երկու մեծ ընդդիմադիր բլոկ ձևավորվի, որ, օրինակ, հունիսի 6-ին, եթե չեղարկեն «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին, անակնկալ չլինի: Սամվել Կարապետյանի ռեյտինգը, բացի իր անձից, իր բնագավառում ունեցած աննախադեպ հաջողություններից, իր իրականացրած գործունեությունից, պայմանավորված է նաև իր ընդդիմադիր դիրքավորմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։



