Արցախի մասին խոսելու համար իմ ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է իր ցուցումով։

«Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

Էս երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, և Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւ՞ ենք, թե՞ ինքնագործ խմբակ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին թանգարան այցի ժամանակ նվիրված գիրքն ինքը համարել է սադրիչ գործողություն և հորդորել է Գզոյանին ազատման դիմում գրել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս