«Արցախի խնդրի թեմայով արարողակարգային նվեր տալը քաղաքական սադրանք է, հերի՛ք է». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել իր իսկ ցուցումով, քանի որ համարձակվել է ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ արծարծել Արցախի հիմնախնդիրը և թեմայի վերաբերյալ նրան գրքեր նվիրել։

«Ես շատ հստակ ասացի՝ պետության մեջ չի կարող լինել 2 արտաքին քաղաքականություն, մարդիկ կարող են ասել՝ Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Մինվոդիից եմ, դա ի՞նչ կապ ունի իմ ասած թեմայի հետ, մարդն ինչ ուզում է՝ կարող է ասել։ Այստեղ խոսքը պետական պաշտոնյայի և դերաբաշխման մասին է և քաղաքական գնահատականի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը կտրուկ անցում կատարեց կրկին եկեղեցուն՝ ասելով, թե եկեղեցու խորանից ասում են՝ «օրհնի Արցախի Հանրապետությունը», և այստեղ ինքը ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական է տալիս։

«Ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը ՀՀ-ում։ Եկեղեցու պատարագների ժամանակ 40-ից ավելի անգամներ օգտագործվում է «խաղաղություն» բառը, ընդ որում՝ 4-5 անգամ ընդգծվում է՝ Տեր Աստված, տուր աշխարհին խաղաղություն։ Այստեղ խոսքը նաև հոգևոր բնույթի ծառայության մասին է։ Սա ևս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ ընդհանրապես հոգևոր ծառայության հետ կապ չունեն։

Կարդացեք նաև

Արարողակարգային նվեր տալ Արցախի հիմնախնդրի թեմայով՝ քաղաքական սադրանք է, չի կարող նման բան լինել, այսինքն՝ նվեր տալու բան կա, մենք չե՞նք կարողանում տալ, վախենո՞ւմ ենք, ուրիշ պաշտոնյայի միջոցով պետք է տա՞նք։

Լսե՛ք, կա պետություն, արարողակարգ, էլի եմ ասում՝ հերի՛ք է մեր երկրին վերաբերվենք՝ որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարող նման բան թույլ տալ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս