Եկեղեցու՝ վարչապետից տարբերվող կարծիք ունենալը վարչապետին իրավունք չի տալիս վրեժխնդիր լինել, միջամտել

Հայաստանում ժողովրդավարության միջազգային դատարանը (IODA), որը ժողովրդավարության մոնիթորինգ է իրականացնում, այսօր հանդես է եկել նախնական գնահատականներով։

«Հայաստան․ քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը, դատական և անվտանգության կառույցների չարաշահումը հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ, մտահոգություններ են առաջացնում»,- արձանագրել է միջազգային նախաձեռնությունը։

168amն այսօր նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց՝ երեկ Եվրախորհրդարանում Փաշինյանը եկեղեցուն և հոգևորականներին մեղադրեց խաղաղությանը դեմ լինելու մեջ, ինչպես նաև՝ օտարերկրյա ազդեցության ներքո լինելու, ինչպե՞ս են դիտարկում այդ մեղադրանքները։

Ի պատասխան՝ նախ դիրքորոշում հայտնեց Քեննեթ Ռոթը և մասնավորապես նկատեց․ «Մենք այստեղ ենք, ոչ թե, որպեսզի այս ընտրություններում մեկին կողմ կամ դեմ հանդես գանք․ մենք որևէ թեկնածուի կողմ կամ դեմ չենք, մենք նաև որևէ դիրքորոշում չունենք այս երկրի առջև ծառացած քաղաքական հարցերում։

Կարդացեք նաև

Մենք շատ քաջ գիտենք, որ հարցեր են բարձրացվում այն մասին, թե ինչպիսին պիտի լինեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի հետ, մենք այդ հարցերում դիրքորոշում չենք ցուցաբերում,  և մենք չենք գնահատի, այս հարցում եկեղեցու մեկնաբանությունները, որովհետև եկեղեցին բոլոր իրավունքներն ունի հանդես գալու որոշակի դիրքորոշմամբ,  կողմ կամ դեմ լինելու կառավարության գործողություններին․ դա իր իրավունքն է, դրա մասին է ժողովրդավարությունը։

Մենք այստեղ ենք՝ ասելու, որ եկեղեցու՝ վարչապետից տարբերվող դիրքորոշում ունենալու հանգամանքը վարչապետին իրավունք չի տալիս սկսելու վրեժխնդիր լինել, իրավունք չի տալիս սկսելու միջամտել այս կարևոր կառույցի և հոգևորականության անկախությանը»։

Սառա Ուիսթոնը հավելեց․ «Մենք որևէ ապացույցներ չենք լսել օտարերկրյա քաղաքական վերահսկողության մասին՝ եկեղեցու նկատմամբ, քաղաքական կուսակցությունների նկատմամբ, և այլն։ Մենք գիտենք կառավարության մեղադրանքների մասին, որոնք ներկայացվել են Քննչական կոմիտեին՝ առ այն, որ կան արտաքին ուժեր, որոնք ճնշում են գործադրում սփյուռքի հայերի նկատմամբ, որ նրանք, ենթադրաբար, գան Հայաստան, քվեարկեն։ Բայց նույնիսկ, եթե այդպես լիներ, դա պարտադիր չէ, որ  հանցագործություն լինի․ հայերն իրավունք ունեն գալ Հայաստան և քվեարկության մասնակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031