«Նիկոլ, պողպատե մանդատից ես խոսում, արի տեղում ծանոթացի, տես ինչ է, ոնց է, ի՞նչ արդյունքի ենք հասել մենք․ մենակ էս դաշտում մի քանի միլիոնի վնաս են տվել միայն ինձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, ֆերմեր Սամվել Լալազարյանը, որը դեռ գարնանից էր ահազանգում, որ ոռոգման ջուր չեն հատկացնում, ինչի հետևանքով ամբողջ մշակաբույսերը չորանում են։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն դիմել են բազմազավակ ընտանիքի ծնողներ և ասել, որ դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ փառքի մեդալ ստացած բազմազավակ ծնողները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 հազար դրամ։
Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում էր բանկային վարկերի հետ։ Թեև վարկերը ֆինանսական այն պրոդուկտը չեն, որ կարող են տնտեսության համար բարձր արդյունավետություն ապահովել՝ թանկ միջոցներ լինելու պատճառով, այնուհանդերձ կար ժամանակ, որ բանկային համակարգը ակտիվորեն վարկային ներարկումներ էր կատարում։
Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունները դրական ազդակներ են տեսնում Թուրքիայից, փորձում են խաղաղության դարաշրջան հաստատել, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի, նա պատասխանեց. «Ես նկատի ունեմ, որ, համենայնդեպս, գուցե Ռուսաստանն էլ խրախուսում է այդ գործընթացը, հետևաբար, Իրանում էլ մտահոգություն կա, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանն է: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, զոհված և անհետ կորած զինծառայողների թվով 25 ծնողներ հանդիպում են ունեցել Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ:
«Իշխանությունը հիմա էլ ընդունել է Թուրքիայի ընդլայնված նախապայմանները՝ միջանցքի ձևով։ Էրդողանի վերջին շաբաթներում արած հայտարարությունները ցույց են տալիս, որ բացի նրանից, որ ՀՀ իշխանության նկատմամբ ունի ոչ արժանապատիվ վերաբերմունք, այլ նաև այս իրավիճակում մնում է իր նախապայմանների կրողը, իսկ այս իրավիճակում թուրք-հայկական որևէ գործընթաց բերելու է Հայաստանի վերջնական կորստին։ Եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի նախապայմանները, ապա աշխարհաքաղաքական քարտեզից շատ արագ կվերանա՝ որպես պետություն»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Սեպտեմբերի 11-ին արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստի շրջանակում Սամվել Բաբայանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ հանդիպում-նիստին հստակեցվել է ցանկը, թե արտախորհրդարանական ուժերից որո՞նք պետք է մասնակցեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ աշխատանքային խմբի կամ այլ տարբերակով:
Դատարան դիմելու պարտադիր նախապայման է վեճի արտադատական լուծումը, այսինքն՝ բանակցային գործընթացը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում չդիմելը, թերևս, պայմանավորված է եղել նրանով, որ հայկական կողմը մտավախություն է ունեցել, որ այդ քայլը կընկալվի՝ որպես քաղաքական պրոցեսի բոյկոտում, ինչը քաղաքական անդրադարձ կարող էր ունենալ տվյալ պահին ընթացող քաղաքական պրոցեսների վրա:
Flightradar24-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել:
Ժամեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր օրինագծով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներն և քաղաքացիական անձանց, ինչպես նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասով, ներառյալ՝ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ, և այլն:
Ընդամենը մեկ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարար, մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի հրամանը, որի համաձայն՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք պատվաստումը տվյալ անձին հակացուցված է լինելու մասին:
«Այս ամենը, իհարկե, պատերազմի և դրանում հաղթանակի, էյֆորիայի հետևանք է: ՌԴ-ի համար իր հերթին նախընտրելի կլինի, որ այն մի փոքր իջնի, և կարծես այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են: Սակայն ներկայումս ամենաուշագրավ հանգրվանը Թեհրան-Բաքու տիրույթում է լինելու»,- ասաց նա:
168.am-ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ գազի գնի շուրջ բանակցություններից:
Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։
Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված «գունագեղ»-կրկեսային միջոցառումներն ավարտվեցին, հնչեցին ճոռոմ ու պաթետիկ բոլոր տեքստերը, ռաբիսը դրսևորվեց բոլոր հնարավոր արտահայտություններով, իշխանությունների և «գունագեղի» ագրեսիվ կողմնակիցները հայհոյեցին դրանց ընդդիմախոսներին և հակառակը։
«Մահվան հաղթանակը միայն հարությամբ է լինում, ի՞նչ է արվում, որ հայ ժողովուրդը ունենա այդ հարությունը, որևէ բան արվո՞ւմ է, ի՞նչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը», ասաց դիրիժորը:
«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։
«2018թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լայն զանգվածներն անվանում են թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն տեղի է ունենում, երբ սոցիալական պայմանագիրը, այսինքն՝ Սահմանադրությունը, կամ չի գործում, կամ գործում է մասամբ, կամ պարտադրված է բռնապետական ռեժիմի կողմից: Այս դեպքում հեղափոխական իշխանությունն առաջնահերթ պետք է արժեքային փոփոխություն անի, քանի որ լեգիտիմ իշխանությունն ունակ է ներդնել միավորող դրական արժեհամակարգ, որը կնպաստի առաջընթացին: Իսկ դրան զուգահեռ՝ պետք է անի սահմանադրական բարեփոխումներ, փոխեր «Կուսակցությունների մասին» և «Ընտրական» օրենսգրքերը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:
Այս երեքից ավելի տարիների ընթացքում շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի: Հայաստանն այս ընթացքում չսկսեց շարժվել բարգավաճման ուղղությամբ, չեն ապաակտիվացվել, այսպես կոչված, անցյալի կոռումպացված անձինք։ Ավելին, երկիրը հետզհետե զիջում է իր դիրքերը պարզապես աշխարհագրական տեսանկյունից:
Պատերազմից հետո այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ գրվել է այն թերացումների կամ բացթողումների մասին, որոնք վերջին պատերազմում հանգեցրին պարտության, այն է՝ իրական մոբիլիզացիայի չկայացում, կառավարման հստակ համակարգի բացակայություն կամ պատերազմի առաջին շաբաթում հայկական ռազմական ղեկավարության՝ զինված ուժերին կառավարելու ունակության կորուստ, կառավարման համակարգի «սբոյ», պատերազմի ժամանակ «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում բանակից և ռազմական որոշումներից չհասկացող մարդկանց հետ որոշումների ընդունում, կադրային սխալ փոփոխություններ, ռազմական գործողությունների ժամանակ հայկական տարբեր ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայություն, և այլն:
Վերջին ժամանակներում, իսկ ավելի ստույգ՝ սկսած 2018թ. իշխանափոխությունից, Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մեկը մյուսի հետևից վճիռներ են գալիս՝ դրանցից բխող ֆինանսական, ինչպես նաև իրավաքաղաքական հետևանքներով:
ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ չհանգուցալուծված. իրանական բեռնատարների վարորդներն օրերս անգամ սպառնում էին փակել Գորիս-Կապան ճանապարհը, քանի որ ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանական երկու բեռնատարի վարորդների։
Վերջին պարտությունը և Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածի կորուստը, հնարավոր նոր պատերազմի հավանականությունն ու Հայաստանի կլանման թուրքական սպառնալիքը ստիպեցին կրկին վերադառնալ պատմությանը և արժևորել նրա խորհուրդը։ Շեղումն այդ խորհրդից, մեր խորը համոզմամբ, պատճառ դարձավ պատերազմի բռնկման և նրա անհաջող ընթացքի համար։ Պատմության խորհուրդը, թվում է՝ պարզունակ ու դյուրըմբռնելի է։
Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում իշխանությունը ցուցադրեց անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային ու գունագեղ միջոցառումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
«GPS-ով առաջ են եկել, իրենց դրոշը դրել են, սակայն ռուսները եկել ու նրանց հետ են շպրտել, այս անգամ արդեն՝ կոպիտ ձևով։ Թշնամին էլ վերցրել է իր դրոշն ու հետ է գնացել։ Հետո ռուսական կողմն ասել է, որ Ամարասի վրայից Արցախի դրոշը հանեն, Հայաստանի դրոշը դնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Իր անկայուն վարքագծով ու արկածախնդիր բնավորությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է լրջագույն վտանգների մեջ։ Այնքան խնդիրներ են լցրել երկրի գլխին, որ ոչ մի կերպ չեն կարողանում տակից դուրս գալ։ Չեն էլ թողնում, որ ուրիշները գլուխ հանեն։
Նա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը իրական ճանապարհով էր ռուսական ռազմամթերք ստանում. «Գաղտնիք չէ, որ արցախյան առաջին պատերազմին սա էր մեր փրկության ճանապարհը, որտեղով Հայաստանը պարեն էր ստանում: Հիմա մենք այդ ճանապարհն էլ ենք զիջել թշնամուն: Եվ Աստված չանի՝ վաղը նորից պատերազմական իրավիճակ ստեղծվի, իրենք շատ հանգիստ կարող են այդ ճանապարհը փակել, և վերջ»:
Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում ապրել է էլ ավելի ծանր ժամանակահատվածներ, սակայն կարողացել է կազմակերպվել և իր հավաքական կազմով ելքեր գտնել այդ ծանր իրավիճակներից, ուստի, շնորհավորելով ողջ հայ ժողովրդին մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ, ուզում եմ մաղթել մեկ բան՝ երբեք չընկճվել ու հստակ գիտակցել անկախության արժեքը. այդ գիտակցումը մեզ դուրս կհանի ստեղծված իրավիճակից։