«Թշնամին իր հետախուզական միջոցներով նախօրոք ամեն ինչ գիտեր». զոհվածի հայր Արմեն Ասրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանն է: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, զոհված և անհետ կորած զինծառայողների թվով 25 ծնողներ հանդիպում են ունեցել Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ:
- Պատերազմի ընթացքում կային հրամաններ, որոնք իջեցվել էին զորամասին, բայց չէին հասել ստորին օղակներին՝ զինվորներին:
- Հոկտեմբերի 10-ին Հադրութում հակահարվածի ձախողումից հետո կոտրվեց մեր մեջքը:
- Պատերազմի ընթացքում ղեկավարման որոշ օղակներում ձախողումների պատճառով մենք ունեցել ենք քաոսային վիճակ:
- Կային հակասական, իրավիճակին չհամապատասխանող կամ արդեն հնացած տեղեկություններ, ինչի պատճառով ունեցել ենք կորուստներ:
- Տեղեկությունների բացակայության արդյունքում ստեղծված քաոսային վիճակի համար պետք է պատասխան տան:
- Բանակում մեկ հրամանատարի հրաման պետք է լինի:
- Զինված ուժերը ունի զորահավաքի հստակ պլան. եթե զորահավաքն իրականացնելու փոխարեն այլ որոշում ենք կայացնում՝ դա հանգեցնում է խառնաշփոթի: