Գառնիկ Դավթյանի գնահատմամբ՝ միջանցքների վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի հայտարարությունները քաղաքական են. «Վլադիմիր Պուտինը ՀՀ ղեկավարը չէ, որ ծառայի հայկական շահին, նա առաջնորդվում է ռուսական շահով, նոր հետո՝ հայկականով: Լավ գիտենք, որ այսօրվա քաղաքական բալանսն այնպես է խախտված, որ Հայաստանը գրեթե սուվերենություն չունի: Միջանցքի տրամաբանությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, և նրանց ամբողջ քարոզչական դաշտը դրա դեմ է աշխատում, որ չլինի միջանցք, լինի ճանապարհ»:
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ՔՊ պատգամավորների միջև, որից հետո ՀՀ Դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: ՀՅԴ երիտասարդները կանչվել էին այդ կառույց՝ պարզաբանումներ տալու նպատակով։
Այլոց դավաճանության մասին Նիկոլ Փաշինյանը կարող է տրակտատներ գրել։ Սեփական դավաճանության մասին նա առայժմ լռում է։ Երևի քաջ գիտակցելով, որ դրա մասին խոսելու են սերունդները, որոնց թվում՝ նաև իր մեղքով, չեն լինելու այսօր զոհվող երիտասարդների ժառանգները։
2020-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել»: Եվ որպեսզի այս դինամիկան պահպանվի, ըստ Փաշինյանի, պետք է բացառել բանակի շուրջ նյարդային մթնոլորտը: Մի կողմ թողնենք, որ նյարդային, լարված, մթնոլորտը առաջին հերթին պետք է բացառել բանակում, նաև՝ կեղծ «ժողովրդավարությունը», դրա իմիտացիան և դեմագոգիան, որը Փաշինյանը մտցրեց բանակ, իհարկե, բացասական իմաստով, ոչ մարդու իրավունքների առումով:
Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնված տարածքները որևէ քարտեզով Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանել։
Նախօրեին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային 3+3 խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ ԱԳՆ հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։
168.am-ի տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատելու և նրան մեկ այլ գեներալով փոխարինելու հարցը:
Դեկտեմբերի 9-ին Կապանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը տեղի կունենա մինչև 1929 թվականի քարտեզներով։
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ կտրուկ վատացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. նա շտապ տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով, օրեր առաջ հիպերտոնիկ կրիզ դիագնոզով Գասպարյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ ձևավորվող տարածաշրջանային «3+3» խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը կայացավ նախօրեին Մոսկվայում:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ:
«Արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի մոտ 9.5 տոկոս գնաճ կա: Սա՝ ընդհանուր առմամբ, սակայն որոշ առանձին ապրանքների 20-50 տոկոս գնաճ կա, որն ավելի մտահոգիչ է, որովհետև ապրանքներ կան, որ տարին մեկ են գնում, բայց ապրանք կա, որ ամենօրյա օգտագործման համար է, և դա ավելի շատ է հարվածում մեր, առավել ևս՝ անապահով խավի գրպանին»,- ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայաստանը վերածվել է վախեցած, խեղճացած պետության, որին, ի տարբերություն դրա վախեցած ղեկավարի, որևէ թիկնապահ չի պաշտպանում ու որևէ դիպուկահար չի հսկում։
«Ալիևը փորձում է օգտվել թե՛ Հայաստանի դժվար իրավիճակից, թե՛ ռուս-ուկրաինական խնդրից, և հասկանալով, որ Հայաստանը թույլ է, իսկ Ռուսաստանն իր համար շատ ավելի կարևոր հարցով է զբաղված, Ալիևը փորձում է այսպիսի ճնշում գործադրել՝ հույս ունենալով, որ թե՛ հայկական կողմը կգնա զիջումների, թե՛ ռուսական կողմը, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ Ուկրաինայում, թե՛ Բելառուսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մոսկվայում այսօր մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։
Եթե նրա մղումներն ազնիվ են, նա պետք է հրապարակավ հայտարարեր այդ մասին և հրաժարվեր իշխանությունից, որի թիվ մեկ առաքելությունն այն է, ինչը ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո երկրում տոտալ բռնաճնշումների շրջան է սկսվել: Բոլոր այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է եղել, սակայն միանձնյա կառավարում ստանձնել չի կարողացել ոչ բավարար քվեների պատճառով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի հետ կոալիցիոն համաձայնագրեր պետք է կազմի:
Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար դառնալուց հետո պաշտպանական գերատեսչությունը նորից ներքաղաքական խաղերի մեջ է օգտագործվում, ինչպես Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, որը բանակը քաղաքականացնելու «լեգիտիմ» պարտավորությունն էր ստանձնել, այսինքն՝ փորձում էր լեգիտիմացնել բանակի քաղաքականացումը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով, Հայաստանում 2018 թվականին իշխանության եկածներից ոչ ոք իր պաշտոնին համապատասխան կարողություններ չունի: 168.am-ի հետ զրույցում ամերիկահայ հասարակական գործիչը որպես օրինակ հիշեց և հիշեցրեց ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցին:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Սոթքի հատվածում ուժեղ կրակոցներ են եղել, Պն-ն հաստատել է նաև զոհի և վիրավորների մասին լուրերը: Իրավիճակը ցույց է տալիս, որ թուրքերը միշտ էլ կարողանում են ագրեսիա իրականացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
168.am-ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղից անզեն աչքով չեն երևում թշնամու զինտեխնիկայի կուտակումները, քանի որ դիմացը սար է, բայց որ թշնամին մշտապես սադրանքների է դիմում՝ փաստ է։
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Այսօր Ազատագրական շարժումը բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի վերջինս պարզաբանում ներկայացնի, թե ինչ գործընթացներ են սկսել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում գրեթե հաստատեց Արցախը հանձնելու իր մտադրությունը։
Վերջին ամիսներին Հայաստանի արժութային շուկայում դոլարի ավելցուկ էր նկատվում։ Դրա արդյունք էր նաև ազգային արժույթի արժևորումը։ Բավական երկար ժամանակ դրամի գինը դոլարի նկատմամբ տատանվում էր 480-ից ներքև։
«Նախկինների թողած բանակցային ժառանգությունը շատ հստակ է, ժողովրդի համար հասկանալի լեզվով ասեմ՝ 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, Իլհամ Ալիևը բառացի ասել է՝ փակ դռների հետևում իմ վրա կա անասելի ճնշում՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մի նախադասության մեջ Իլհամ Ալիևը՝ Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկերը, տվել է Սերժ Սարգսյանի՝ բանակցային բովանդակության ժառանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, մասնակցելով Կառավարության հետ հարցուպատասխանին, նպատակ ունեն հանրությանը ցույց տալ մեկ բան՝ բոլորիս մեջքի հետևում գործընթացներ են եղել, որոնց արդյունքում Հայաստանն ու Արցախը տարածքային կորուստներ են կրել, և այդ գործընթացները շարունակվում են նաև այսօր, ուստի ընդդիմադիրների տված հարցերի արդյունքում Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս ինքնախոստովանական ցուցմունքներով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։