Շատ խոսվեց Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի՝ ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ բուկլետներով ներկայանալու մասին, քանի որ, ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ), լոգիստիկ խնդիրներ են առաջացել: Թե կոնկրետ ի՞նչ խնդիր, և որտե՞ղ են ցուցանմուշները, քանի որ դրանց տեղափոխությունը կազմակերպվել էր նախապես, գերատեսչությունից մեր հարցերին երեկ որևէ պատասխան չտվեցին՝ ավելացնելու բան չունեն:
Այս ամենից կարելի է մի պարզ հետևություն անել․ եթե ուզում ենք անխախտ պահել Սյունիքի սահմանները, Երևանում պետք է շարունակել ճնշումները Նիկոլի հանդեպ։ Թուրքը վախենում է Նիկոլին կորցնելուց, նրա հաջողության գրավականն իմքայլական իշխանությունն է։ Նիկոլի իշխանության դեմ գործողությունները, Նիկոլին կորցնելու վախն այս փուլում միայն զսպում է թուրքին։
Մեծ Մասրիքն օդային տարածքով ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից: Այն ակտիվորեն ռմբակոծվում էր թուրքական բայրաքթարներով պատերազմի օրերին: Սա այլևս բավականին վտանգավոր գոտի է, ու այդտեղ նման կարևոր նշանակության կայանի կառուցումը կարող ենք չափազանց ռիսկային համարել:
Համոզված եմ, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ի արցախյան պատերազմը փաստացի սկիզբ առավ 2018թ․, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «քրեական գործ» հարուցվեց։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե կա այդպիսի մարդ, թող կանգնի ու պարզ ասի՝ Սյունիքում անվտանգության խնդիրներ չկան։
«Հայ–ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են»,- քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հայ-ռուսական հարաբերություններում սպառնալիք տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր իր հայտարարության մեջ օգտագործել է Ստեփանակերտի ադրբեջանական անվանում, և, որ շատերը դա կապում են Փաշինյանի երեկվա հարցազրույցի՝ ռուսական «Իսկանդերը» կասկածի տակ դնելու հետ։
Ռուս լրագրող, հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ քննարկել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությունները ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի անարդյունավետության մասին:
Երեկ 168.am-ը անդրադարձել էր թեմային, նշել, որ առևանգված օդանավը պատկանում է հայկական նորաստեղծ «Fly Armenia Airways»-ին, որի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով՝ փողերի լվացում, պարտքերի կուտակում, զենքերի տեղափոխում, հետախուզում և այլն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am–ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը թեմայով նշել էր. «Անհնարին է հաշվարկել՝ քանի տոկոսն է պայթել, որովհետև դա պայթում է՝ ում վրա կրակում են. այնտեղ կարող են հաշվարկել՝ ինչքանն է պայթել: Միայն Ադրբեջանը կարող է ասել՝ քանի տոկոսն է պայթել»:
«Ի՞նչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10 %-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ իր զարմանքը հայտնելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին դիտարկումների վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Սյունիքի վերաբերյալ Ն. Փաշինյանի հայտարարություններին, նկատեց՝ դժվար է հասկանալ ու ընկալել Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե Սյունիքում անլուծելի խնդիրներ չկան, քանի որ նոր իրողություններով պայմանավորված՝ խնդիրները Սյունիքում ավելի են շատացել։
Ինչպես և օրեր առաջ հրապարակմամբ մենք կանխատեսել էինք, գործող իշխանության գրպանային Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 19-ին Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հարկային օրենսգրքի դրույթները, որով սահմանադրական կնիք դրեց Փաշինյանի կառավարության՝ որպես բարեփոխում հրամցվող, սակայն իրականության մեջ՝ ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության վրա։
Դե, քանի որ խոսք գնաց Իսկանդերի մասին, ուրեմն կպատմեմ։
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը. հնարավո՞ր է արդյոք նման բան:
168.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային կենսագրությունը օրերս կավարտի ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով լայն հանրությանը հայտնի է որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար։
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է հայտարարություններ անում տարբեր երևույթների ու իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, դրանք ոչ միայն չեն իրականանում, այլև կարճ ժամանակ հետո տեսնում ենք, որ հակառակն է եղել։ Ասում է մի բան, ունենում ենք բոլորովին այլ բան։
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը պետք է միջամտի, որ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները չձախողեն, քանի որ ըստ նրա՝ գյուղատնտեսությունից հազարավոր կիլոմետրերով հեռու մարդիկ որոշում են ինտենսիվ այգի հիմնել և արդյունքում ձախողվում են:
«Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
«Ես որևէ կողմից բացատրություն չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, ինձ որևէ զանգ, խոսք չի եղել, որ այս գյուղը պետք է լքենք։ Գոնե, եթե նման զանգ լինի, կհարցնենք՝ ինչո՞ւ պետք է լքենք։ Ինձ համար հստակ է, եթե մինչև օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գա, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը փակագծերը չբացելով՝ նշեց, որ Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո իրենք էլ Պաշտպանության նախարարության հետ միասին փորձում են լուծել անվտանգության խնդիրները։
Դեռևս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անգործության հետևանքով հայկական ավիաընկերություններն ընդգրկվեցին ԵՄ-ի «սև ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվեցին դեպի Եվրոպա կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:
Ի տարբերություն գործող իշխանական թափթուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու:
2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, ահազանգում է՝ որդուն ծեծի ենթարկածներից Հարություն Գրիգորյանին, որը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր, հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն։
Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված՝ ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:
Իշխան Սաղաթելյանի նկատմամբ բռնի ուժ կիրառեցին. դաշնակցական գործիչը վնասվածքներ ունի
Դավաճան վիժվածքի խամաճիկ ուժայիններով իշխանություն պահել չի ստացվելու, Ադրբեջանի ներքին զորքերի վերածված ոստիկանությամբ աթոռը չի պահվելու, մեզ բռնելով իր թրքաբարո ստորաքարշությունը չի երկարացնելու։
«Թուրք», «դավաճան». այս վանկարկումների ներքո Նիկոլ Փաշինյանը մտավ կառավարական 3-րդ մասնաշենք
Ինչ է կատարվում կառավարության 3 մասնաշենքի մոտ․ ինչու է ոստիկանությունը այսքան ուժեր կենտրոնացրել