Նորություն չի լինի, եթե ասեմ, որ Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասը լիովին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց և դա անում է հնարավոր բոլոր եղանակներով՝ և ֆինանսական ներդրումներով, և բանակցություններում միջնորդական ջանքերով, ինտենսիվ շփումներով, ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանին, Ադրբեջանին հետաքրքրող խնդիրները բարձրացնելով, ճկունությամբ, որը հատուկ չէ, օրինակ, ԵՄ-ին: Ռուսաստանն այս առումով դեռ կաղում է, փորձում է աշխատել, սակայն ոչ այնպես ճկուն, որքան այս փուլում Արևմուտքն է անում:
Սեպտեմբերի 5-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ինչպես նաև՝ որպես ԱԽ քարտուղար պատերազմի ժամանակ իր ունեցած լիազորություններին:
Մարտի 31-ից կալանավորված Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի գործն ավարտական փուլում է։ 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Գործարար, բարեգործական ծրագրերի նախաձեռնող, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը Forbes.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կփորձի «սկսել հարևանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ կողք կողքի ապրելուն սովորելու ձգտման վրա»։
Մարզպետարանի, համայնքապետարանի աշխատողներին էլ, որ ասում ես, պատճառաբանում են, թե գործարանը մասնավոր է, չեն կարող ստիպել, որ խաղող մթերեն․․․ Սերժին էին բան ասում, Սերժն այն ժամանակ լյուբոյ գործարանի էլ հանձնարարական էր տալիս, որ՝ մարդկանց վերջին խաղողը ընդունեք, բայց սրանք ասում են՝ իրավասություն չունենք։ Սա 1-2 հոգու հարց չի, սա հարյուրավոր մարդկանց է առնչվում․․․»։
Դեռևս օգոստոսի սկզբին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը գնացել էր Քաշաթաղի շրջան, հանդիպել Բերձորի, Աղավնոյի բնակիչների հետ և նրանց տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանի որ այդ տարածքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո և Լաչինի միջանցքից դուրս են գալու ռուս խաղաղապահները։
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված ևս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
«Վարձակալած տան համար վճարում ենք 140 հազար դրամ, մտերիմ մարդկանցից մեկն է այս ամիս օգնել, որպեսզի կարողանանք այդ գումարը տալ։ Արցախի կառավարությունը որպես աջակցություն՝ պետք է տար 40 հազար դրամ, բայց դեռ չի էլ տվել։ Ես, երկու աղջիկներս ու մայրս չենք աշխատում, մեծ աղջիկս է փորձում ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, փորձնական գնում է, չգիտենք՝ կընդունե՞ն, թե՞ ոչ։
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
«Ոչ մի փոփոխություն: Մարտից տեղափոխել ենք Զինվորի տուն. այնտեղ անգիտակից պառկած է: Կարևորը՝ բժիշկների հսկողության տակ է: Մենք օրը մեջ գալիս ենք Երևան՝ իրեն այցելության»,- 168.am-ի հետ զրույցում որդու առողջական վիճակը ներկայացրեց շուրջ 3 տարի առաջ Եղեգնաձորում ծեծի ենթարկված և մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
Իշխանությունների սրտի օլիգարխ, ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բիզնեսն իշխանափոխությունից հետո ակնհայտ վերելք է ապրում։ Նա անընդհատ փորձում է տեղավորվել նոր շուկաներում ու ընդլայնել իր գործունեության դաշտը։
Ես Հայկ Մարությանին վճարելու գումար չունեմ: Հայկ Մարությանին լսելու ականջ չունեմ: Հայկ Մարությանն այն մարդն է, որն այս հասարակությանը, ըստ էության, բաժանել է սևերի և սպիտակների:
Առողջ ընդդիմադիր շարժումների հիմնական դերակատարը եղել է Հանրապետականը, սակայն փաստ է, որ այդ թվում՝ և մեր պայքարը բավարար չի եղել վերջնարդյունքի հասնելու համար։ Կարծում եմ՝ պայքարի որակը բավարար չէր հանրության հետ լավ չաշխատելու, լավ չբացատրելու պատճառով
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ այս որոշումից զարմանալ պետք չէ, քանի որ ԵՄ-ն հետսովետական տարածքում մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի դեմ, ըստ նրա, ակտիվ գործիքներից մեկը, որն այս փուլում կարող է օգտագործվել, դա նույն այդ տարածքում ձևավորված Արևելյան գործընկերության գոտին է և այդ ծրագիրը ներառող երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ԵՄ անդամակցության հայտ չեն ներկայացրել, սակայն այդ ծրագրում են:
Միջնադարյան հայկական Աղջոց վանական համալիրը կվերականգնվի՝ այս գաղափարի շուրջ արդեն համախմբվել են Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, և ևս 5 հոգի։
Դա տեսլական է, բարի ցանկություն, որն իրականացնելու համար դեռ մեր երկիրը պատրաստ չէ: Եվ ինչո՞ւ միայն պետական բուհերը. այսինքն՝ թիրախը դառնում են միա՛յն պետական բուհերը: Որ բուհերը պետք է կրճատվեն, օպտիմալացվեն, կողմ եմ դրան, որովհետև 50-ից ավելի բուհեր ունենք, բայց խոսքը չպետք է վերաբերի միայն պետական բուհերին, այլ ընդհանրապես՝ բուհական համակարգին: Այսպես ստացվում է, որ պետական կրթական համակարգն է թիրախավորվում. նորմալ չէ, իմ կարծիքով:
Օգոստոսի 25-ին, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն առանց բնակիչների ամբողջությամբ հանձնվեցին թշնամուն, դրանից հետո Բերձորից և Աղավնոյից երկու տասնյակից ավելի ընտանիք հաստատվեց Սյունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը՝ հավելելով.
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է այս օրենքները հետ կանչի ու լսի փորձագետներին, տնտեսագետներին, իրավաբաններին, ոլորտի մասնագետներին, միջազգային լավագույն փորձն ուսումնասիրեն, ոչ թե կազմակերպի ձևական հանրային լսումներ, կեղծ ցուցանիշներ ներկայացնելով՝ PR-վի ու օրենքներ ընդունի, որոնք նոր աղետների առջև են կանգնեցնելու և երկիրը, և քաղաքացուն: Այսօր Հայաստանում լուրջ փորձագետներ կան, որոնք կարող են ասել՝ ինչպես է հնարավոր շուկան դարձնել վերահսկելի:
Այդպես էր 2011-ին Սիրիայի ճգնաժամին, որ սկսվեց գարնանը, բայց միեւնույն տարին ամռանը նախապատրաստվել էր Կազանյան փաստաթուղթը։ Իսկ խմբի աշխատանքները շարունակվեցին նաեւ դրանից հետո։
Հայաստանի տնտեսությունն այս տարի արտաքուստ բարձր աճ է արձանագրում։ Բայց այդ աճը նստած է ռումբի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի։
Օրերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարված և Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մատենա» միջազգային դպրոցը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը համագործակցում են։
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում ավելի քան 186 հազար գործազուրկ կա։ Ընդ որում, սրա մեջ չեն մտնում գյուղացիական տնտեսությունները, որոնց թիվն անցնում է 300 հազարից։ Կառավարությունը համարում է, որ հողը տալով գյուղացուն՝ լուծել է նրա աշխատանքի ապահովվածության խնդիրը։ Թեև հասկանալի է, որ այդպես չէ. բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ դրանով չեն կարողանում ապահովել իրենց ապրուստի միջոցը։
Այս իշխանությունների դեպքում սա նորմալ է, նրանք ամեն բան անում են ցուցադրության համար, ժողովրդին համոզելու համար: Հիմա թիրախավորված է բանակը, թիրախավորված են հրամանատարները, բարձրաստիճան սպայական կազմը, որպեսզի, ի վերջո, պատերազմի մեղավորների ցուցադրություն լինի և ստացվի այնպես, որ բարձրաստիճան զինվորականներն էին մեղավոր, բայց ոչ գլխավոր մեղավորը:
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեից կհատկացվի 100 միլիոն դրամ, որից 50 միլիոն դրամով կիրականացվի հրատապ մեկ անձից գնում: Հրատապության պատճառն այն է, որ հիմնադրամը ծրագրել է սեպտեմբերի 26-30-ն իր իսկ նախաձեռնած «Ներուժ» ծրագրի իրականացման համար հոգալ մասնակիցների տեղափոխության, սննդի, կեցության կազմակերպման, տեխնիկական միջոցների հարցը։
Փաշինյանը նրանց պաշտոնի է պահում շանտաժի ուժով՝ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերի և տվյալների հիման վրա։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի՝ պետական դավաճանների համար մահապատիժ սահմանելու առաջարկին, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում դավաճաններ չկան, այդպիսիք իշխանությունում են։
2022թ. սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին):
Արցախի ազատամարտի ժամանակ, երբ Շահեն Մեղրյանը մի քանի գյուղ էր ազատագրում, ասում էր, որ այդ ամենն իրենց բարոյական պատասխանն է թշնամուն, այսօր, երբ Արցախի 75 տոկոսը կորսված է, ե՞րբ է թշնամին ստանալու այդ բարոյական պատասխանը։
Հայրենի վիճակագրական կոմիտեն ու կառավարությունը շարունակում են «պասերով» դրական միտումներ արձանագրել տնտեսության մեջ: Հերթականն օրեր առաջ էր. ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2022 թվականի ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 %, աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ալիևը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական է, եթե հայկական կողմը դա աներ։ Տարասովի գնահատմամբ, սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։