Լարված իրավիճակ` Հոռոմի խաչմերուկում. ՔՊ աջակիցները դիմում են սադրանքների
Ընդդիմության փողոցային պայքարին նախորդել էր ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մեզնից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Այս ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ «90-ականներին գոյություն ունեցող այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ»:
«Ինքս մասնակիցներից մեկն եմ այն շարժման, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Թեև իշխանությունը շահարկում է այդ ամենն ի շահ իրեն, բայց շարժման նպատակը մեկն է՝ իշխանության հեռացում, եթե իշխանությունը չի էլ հեռանում, ապա իր օրակարգը պետք է փոխի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։
Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ պետք է որոշի հայկական կողմը, սակայն այս երկու դրվագով տեսանելի եղավ, որ գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանն ու Թուրքիան որոշ դյուրացումներ արեցին, հաղորդակցական որոշ ուղիներ հաստատեցին, բայց կան կարծր հարցեր, և այստեղ հանգում ենք նրան, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականության հետ ամենևին հեշտ չէ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե իր տպավորությամբ՝ գուցե գործընթացը երկարաձգվի։
Ես իմը կորցրել եմ, պայքարում եմ, որ իրենք չկորցնեն, հետո իմը հետ բերեմ. հադրութցի տղա:
Ցանկացած քաղաքական պայքար ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ նյարդերի պայքարն է։ Իշխանությունը համարժեք չի արձագանքում ընդդիմադիր ալիքին, նրանց խոսքերը, կոչերը հետևանք են նյարդայնության, և մի շարք այլ երևույթներ էլ ցույց են տալիս, որ իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում այս շարժմանը, վստահաբար ոչ միշտ է հաջողում թաքցնել սեփական վախերը։
Չնայած ուկրաինական ճակատում մղվող պատերազմին ու մեդիափորձագիտական շրջանակների զբաղվածությանը, Ռուսաստանի մեդիաքաղաքական դաշտն ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական կյանքում ծավալվող իրադարձություններին։
Շուրջ մեկ ամիս առաջ՝ Նորվեգիա-Հայաստան խաղի 0:9 հաշվով խայտառակ պարտությունից հետո, 168.am-ը անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) և Հայաստանի ազգային հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակին: Նյութի հրապարակումից հետո խմբագրության հետ կապվեցին ՀՖՖ աշխատակիցներ, ովքեր շատ ուշագրավ մանրամասներ հայտնեցին հայկական ֆուտբոլային և մերձֆուտբոլային իրողություններից:
«Հայաստանում ընթացող զարգացումներին հետևում է ողջ Արցախը, բոլորի առօրյան լցված է նրանով, թե ինչ է կատարվում Երևանում։ Մինչև 2018 թվականը, եթե Արցախում ասում էին, որ պետք չէ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, դա նորմալ ընդունվում էր, որովհետև հասկանում էինք, որ մենք ինչքան էլ մեկ ենք, բայց ոչ մեկ կամքով՝ հայկական տարբեր պետություններ ենք։ Սակայն այսօր այդ տեսակ պահանջները տեղին չեն, որովհետև մենք գիտակցում ենք, որ Երևանի սրտում այսօր որոշվում է հայի բախտը, նրա լինել-չլինելու հարցը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։
Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանցի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցը։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հերթական սադրանքին են դիմել Գեղարքունիքի մարզում։ Թշնամին կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով աշխատակիցներին, որի արդյունքում հանքավայրի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Մայիսի 1-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքի շրջանակներում, հարյուրավոր քաղաքացիներ այսօր առավոտյան ավտոերթով ուղևորվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաք։
«Մենք այստեղ ենք, որ ձեզ դուրս կանչենք՝ Նիկոլ ու Աննա․․․ Աննա, դուրս արի, ցավս կիսի, ասում ես՝ մի՛ սգացեք, ո՞նց չսգամ»․ որդեկորույս մայր
Հիմա նախարարությունը պետք է զգուշանա, որ 70%-ի շեմը հաղթահարող ուսուցիչների թիվն արհեստականորեն չմեծանա՝ կեղծիքների դիմելու պատճառով։ Չմոռանանք, որ մեր մշակույթում կեղծելը, խաբելը, արտագրելը, իրար հետ պայմանավորվելը շատ մեծ տարածում ունեն։ Քանի որ նախարարությունը աշխատավարձի բավականին կտրուկ բարձրացում է նախատեսել, ապա կոռուպցիոն ռիսկերը կտրուկ մեծանալու են։
Ինքնակազմակերպվեք, դուրս եկեք, որ միասին վռնդենք սրանց. Իշխան Սաղաթելյան:
Մենք բալկոններից չենք թքում մարդկանց վրա. Անժելա Էլիբեգովա:
«Ազգակործան պատուհասին վռնդում են, հարգարժան, մեծարգո առաջին նախագահ ջան, չեն բանակցում նրա հետ»․ Շարմազանով
ՀԻՄԱ։ Համաժողովրդական շարժման երթին միացել են հարյուրավոր ավտոմեքենաներ․ ՈՒՂԻՂ
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցման միջոցով փորձել է պարզել, թե ինչ փուլում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունների մասին նյութերի քննությունը:
«Այսինքն՝ այսօրվա «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, ցանկանում են փոխել արժանապատիվ խաղաղության ծրագրով՝ ուժի մեջ թողնելով Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը և ըստ էության թարմ պահելով կարգավիճակի հարցը։ Երկու մոտեցումներն էլ խաղաղության մոտեցումներ են, պարզապես մեկի պարագայում, ինչպես տեսնում ենք, նշաձողն իջեցնելու, ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության դիտարկումն է,՝անվտանգության ինչ-որ երաշխիքների դիմաց, մյուսի պարագայում՝ արժանապատիվ խաղաղության ծրագիրն է՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում հարցը։ Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը պետք է որ փոխվի»,- նշեց Վիգեն Հակոբյանը։
Մայիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, նրա խոսքով, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային քննարկում, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:
Երևանում վաճառվող բնակարանների գները բարձրացել են: Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ի գինը գերազանցել է 1400 դոլարը: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները 1 քմ համար փետրվարին կազմել է 490.000 դրամ, մարտին՝ 506.000, Քանաքեռ-Զեյթունում 361.000-ի փոխարեն՝ 372.000, Նուբարաշենում 191.000-ի փոխարեն՝ 197.000 դրամ, և այլն:
#Հիմա. Սերժ Սարգսյանը միանում է ցուցարարներին
168.am-ը պատերազմի հանգամանքների և դրա շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Փախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք. Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում քաղաքական ճգնաժամը միայն խորանում է, և այն, ինչ այսօր կատարվում է փողոցում, լիովին օրինաչափ է գոնե որևէ լուծում գտնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
«Ոստիկանության բաժանմունքում իմացա, որ բերման են ենթարկել՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար: Հաղթանակի կամրջի մոտից են բերման ենթարկել ժամը 12:30-ի սահմաններում: 3 ժամ մնացի, բացատրություն չտվեցի, բյուրոկրատիան անցանք՝ դուրս եկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ ընդգծելով, որ որևէ պահանջ չի լսել, իրեն քաշքշելով՝ բերման են ենթարկել:
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հաագայի դատարանի որոշումն այնպես չէ, որ բառացի հայկական կողմին նման իրավունք է տվել։