«Այս տղան էրդողանա-թալեաթական ռասիստական ու հակահայկական տեքստերն այստեղ ասում է, ընդ որում՝ սա ոչ միայն հայերին է վերաբերում. չէ՞ որ նա քրդերին էլ է հանձնում, չէ՞ որ Իրանն էլ է հանձնում այդ «Զանգեզուրի միջանցքով», չէ՞ որ այս վարքով հանձնեց ժողովրդավարությունը. Արցախը ժողովրդավարության զարգացման ճանապարհով ինքնորոշված պետական միավոր էր, բայց նա հանձնեց Ալիևին։ Ու այս տղան խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կարգուկանոնի խախտումը։ «Էփշտեյնյան կոալիցիա» որ ասում են՝ իրենք այդ «էփշտեյնյան կոալիցիայի» մաս են՝ բարի ժպիտներով մանկապիղծներ»։
Նախընտրական աղմուկը սովորականից ավելի շուտ հասել է գագաթնակետին: Շուտասելուկի պես կրկնվող կարգախոսներ, սեփական ես-եր շոյող ու ընդդիմախոսների ես-երը կեղտոտող պիտակավորումներ, աքլորային ինքնավստահություն… վերբալ վակխանալիա, կարճ ասած:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 15-ին առանց մրցույթի՝ մեկ անձ գնման ընթացակարգով հերթական գնումն է կատարել Գևորգ Աղաբալյան ԱՁ-ից։ Պայմանագրի գին է նշվում 13 միլիոն 200.000 դրամը։ Այս գումարով անհատ ձեռներեցը մայիսի 5-6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման շրջանակներում կմատուցի կոնցեպտի և տեխնիկական աջակցության ծառայություն։
Անհնար է մեր ժողովրդի հիշողությունից ջնջել կամ նրա էությունից տարանջատել այն լուսավոր կետերը, այն զարթոնքը, որը պատմության ընթացքում ունեցել ենք, օրինակ՝ արցախյան շարժումը։ Այս խմբակն ըմբոստանում է մեր բոլոր արժեքների դեմ, ասում են՝ մեր խնդիրները Մեսրոպ Մաշտոցից են գալիս։ Այսինքն ի՞նչ, առաջիկայում դուք մեզ ստիպելու եք մեսրոպատառի՞ց հրաժարվել, անցնել լատինատառի՞։ Եթե մնացին իշխանության, դա էլ են անելու։ Մեր բոլոր արժեքներից փորձում են մեզ հեռացնել, ազգային զարթոնքն էլ համարում են արկածախնդրություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:
Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն և իր թմակիցները հայտարարել են, որ իրենց համար փակված է ոչ միայն Արցախի հարցը, այլև արցախահայերի վերադարձի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ` «արցախահայերը պետք է մոռանան Արցախ վերադարձի մասին ու տնավորվեն Հայաստանում»։
Այդ ժամանակ մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով»:
Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։
«Բոմժացում», «շուն-շանգյալ», «կրծքերի զբաղվածություն», «քաբաբիկներ»… ահա այսպիսի բառակույտով է ավելացել ՔՊ-ի նախընտրական բառացանկը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Կառավարության ԱԺ նիստերի ժամանակ են ընդդիմության նկատմամբ հակաքարոզչության կրակը վառ պահում։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ահա սա է քոչարյանական պրոպագանդայի դեմքն ու որակը՝ ստախոս, անդեմ և ատելություն սերմանող։
Գրեթե մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, Կառավարությունում խոսում է սպասվող խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի կողմից «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին։ Նա և իր թիմակիցները վստահ են, որ ժողովուրդը հունիսի 7-ին կգնա ու կքվեարկի «ժողովրդավարությանն» ու «խաղաղությանը», որը, ըստ Փաշինյանի՝ ինքն է բերել Հայաստանին ու հայ ազգին։
«Կամ պետք է ընտրի փոփոխությունների հույսը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի իրավիճակի փոփոխության, անվտանգային երաշխիքների, ուժի և արժանապատվության վրա հենված կայուն խաղաղության, համազգային միասնության ու պետության արտաքին դիրքերի ամրացմանը»:
Իրանի շուրջ Հարավային Կովկասի երկրներն ապրում են իներցիոն ռեժիմում. Կարինե Գևորգյան
Էպշտեյնի կոալիցիայի համար կարևոր է գտնել վայր, որտեղից հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել Իրանի համար. Կարինե Գևորգյանը՝ Հրվ Կովկասի մասին
Ընտրություններից առաջ իշխանությունները ևս մեկ համակարգային բարեփոխում են նախատեսում․ այս անգամ՝ ոստիկանների համար։
Արմեն Աշոտյանը գրում է. «ՔՊ-ականների նման մարդակերպ արտաթորանքների երևույթը ֆենոմեն է մարդկության պատմության մեջ»:
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր մի խումբ գործարարների ու նրանց ականջներին լապշա էր կախում, կառավարության արձանագրած տնտեսական «հրաշքներն» էր պատմում, տնտեսական զարգացման նոր շրջափուլ մտնելուց, նոր հորիզոններ նվաճելուց ու նախանշելուց էր խոսում, մոռանալով, որ այդ նույն խոշոր բիզնեսին կանգնեցրել է փաստի առաջ։ Այն, ինչ մտադիր է անել Նիկոլ Փաշինյանը, բիզնեսի ապագան վտանգված […]
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանն է:
Առաջիկա ընտրություններում իշխանության աղբյուր ժողովուրդը լայն իմաստով մեկ անելիք ունի` կա՛մ հաստատել սեփական երկրի, նրա անցյալի ու ապագայի պուլպուլակացումը` 2018-2026 թվագրությամբ, կա՛մ այս պահին անհնարին թվացող միջոցով ձևավորել նոր իշխանություն` Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանության ամոթի պուլպուլակը կանգնեցնելու հեռանկարով:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հայկական և ադրբեջանական, այսպես կոչված, «քաղհասարակությունների» հերթական հանդիպումը, Բաքվի նոր վերջնագրերը Հայաստանին, Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների անհույս պատանդառությունը, նաև՝ սեփական ժողովրդին շարունակաբար նոր պատերազմով սպառնալու մոլուցքը։
Ապրիլի 17-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, դրա սկսման և պարտության հարցում քաղաքական ղեկավարության պատասխանատվությանը:
Եթե ընդդիմության կոնսոլիդացիա տեղի չունենա, իշխող ՔՊ-ն անհաղթելի է։ ՔՊ-ին ընտրություններում «ուտելու» միակ տարբերակը դա է։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքների և սոցիոլոգիական հարցումների տվյալների մասին։
«Մենք կստիպենք, որ իրենք նահանջեն»,-ի պատասխան 168.am-ի հարցի, որ իշխանությունը չի նահանջում, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, քաղաքական պատանդ Սամվել Կարապետյանը, ում տնային կալանքի ռեժիմը րոպեներ առաջ 3 ամսով երկարաձգել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը:
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել Կառավարության 2025 թվականի կատարողականի և իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը և, ինչպես նախորդ 2 օրերի ընթացքում, այսօր ևս հայտարարեց՝ ժողովուրդն այնպես պետք է անի, որ ՔՊ-ն կրկին դառնա իշխանություն, հակառակ դեպքում վատ բան կլինի։
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ողջունել է Հարավային Կովկասում, այսպես կոչված, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և միջազգային հանրությանը կոչ արել այդ գործընթացները դիտարկել՝ որպես օրինակելի մոդել: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի մասնակիցների առջև իր ելույթում:
Հորմուզի նեղուցը բաց է, հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից:
Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք, այս մասին դատարանի դահլիճում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Սրա հետևանքը քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիան է։
էդուարդ Շարմազանովը գրել է. «Լկտիության գագաթնակետն է, երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ»»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։