Իրենք վա բանկ են գնացել, և արդեն իրենց ամբողջ էությունն են բաց ներկայացնում․ հոգեբան

«Բոմժացում», «շուն-շանգյալ», «կրծքերի զբաղվածություն», «քաբաբիկներ»… ահա այսպիսի բառակույտով է ավելացել ՔՊ-ի նախընտրական բառացանկը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Կառավարության ԱԺ նիստերի ժամանակ են ընդդիմության նկատմամբ հակաքարոզչության կրակը վառ պահում։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը դրա պատճառների մասին իր մասնագիտական դիտարկումներն ունի։

168.am-ի հետ զրույցում հոգեբանը նշեց․ «Իրենք վա բանկ են գնացել, և արդեն իրենց ամբողջ էությունն են բաց ներկայացնում։ Հիշենք այդ նույն մարդկանց 2018թ.  ու դրանից որոշ ժամանակահատված անց և այսօր։

Իրենց այս պահվածքով, գոռգոռոցներով, պատերազմով ահաբեկելով, բռնաճնշումներով ու բառապաշարով նրանք միտում ունեն նախ վախի զգացում առաջացնել, քանի որ վախի մթնոլորտը հիմա իրենց միակ հույսն է։ Նրանք կարծում են, որ այդ մթնոլորտում իրենք կարողանան վերարտադրվել։

Կարդացեք նաև

Սա մարտավարություն է․ հոգեբանական պատերազմում եթե տվյալ հանրույթն ուզում ես խեղճացնել, ոչնչացնել, այդ հանրույթին հաղթել, ապա պետք է դրա կոլեկտիվ, խմբային ինքնագնահատականն իջեցնես։ Սա թուլացնում է մարդկանց ինքնությունը և այդպիսով նաև՝ պայքարելու մոտիվացիան։

Մարդը մտածում է՝ ո՞վ եմ ես, միևնույն է՝ ինձանից ոչ մի բան կախված չի, հա՞, իմ ճակատագիրն ուրիշի ձեռքերում է»։

Կարինե Նալչաջյանը շեշտեց՝ ինքնագնահատականն իջեցնելը, ինքնությունը թուլացնելը հոգեբանական պատերազմի հիմնական նպատակներից մեկն է։ Ըստ նրա՝ այս համատեքստում «խաղաղության» խոստումներն էլ ծուղակ են, որում ինչ-որ մարդիկ հնարավոր է ընկնեն, քանի որ այն ցանկալի է հնչում, թեև անորոշ է ու այս իշխանությունների դեպքում՝ անհեռանկար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930