Հրանտ Բագրատյանը անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի այն մեղադրանքներին, որ «Նաիրիտը» փակել է ՀՀՇ-ի իշխանությունը հայտարարեց, որ »Նաիրիտը» փակվել է ոչ թե ՀՀՇ վարչության որոշմամբ, այլ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի, ով այսօր աշխատում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլուրս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է:
Նրանք համոզված են, որ ռուսներին ամենալավը կհամոզեն կամ ամենալավը կխնդրեն հենց իրենք:
Սկզբնական շրջանում շատ տարածված միջոց էր համարվում էրոտիկ բնույթի նյութեր տեղադրելը, փորձով հաստատված է, որ նման նյութերը մեծ թվով այցելություններ են ապահովում։ Դիտում ապահովելու համար կայքերը նաև վերնագրային մանիպուլյացիաների օգնությանն էին դիմում։
Մեր քաղաքական ուժերն այսօր հայտնվել են իշխանության և հասարակության միջև յուրահատուկ բուֆերի դերում, նրանք ոչ թե հասարակության շահերն են պաշտպանում իշխանության ոտնձգությունից, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհությունն իշխանության համար վտանգավոր չդաձնելու նպատակով:
Պետք է արժանին մատուցել ոչ իշխանական ուժերի հնարամտությանն ու կրեատիվիզմին: Նրանք մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել, պեղել են հայերենում լայնորեն կիրառվող՝ տաջկական ծագմամբ բառը և հուժկու հակահարված են հասցրել կառավարության հատկապես այն անդամին, ով այդ բառի իմաստը հազիվ թե հասկանա՝ անգամ բացատրական աշխատանքից հետո:
Արդյո՞ք Հայաստանի հասարակությունը «նախագահական» այս ուղերձներից տարբերվող դիրքորոշում կարող է հայտնել՝ ազդելով իրադարձությունների ընթացքի վրա: Տեսականորեն կարող է՝ մերժելով նախագահներին սպասարկող քաղաքական ուժերի մաքսահպատակ դիրքորոշումը:
Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ:
Հերթում առաջինը, բնականաբար, կարող է լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում նվիրած կոնյակի տակառը խնամքով պահպանվում էր Յանուկովիչի՝ արդեն նախկին առանձնատանը
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ:
Իրենք անընդհատ ստում են, և ես համոզված եմ, որ այդ սուտը ոչ միայն գալիս է դեպի ներքև, այլև գնում է դեպի վերև, և նրանք թյուրիմացության մեջ են գցում նաև ղեկավարությանը:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը միշտ իրար հետ վիճում են չսպանված արջի մորթին բաժանելու համար: Բայց նրանցից ոչ մեկը չի պատրաստվում գնալ արջաորսի: Արջին սպանելու պատիվը լիբերալ էլիտան թողել է «բռի մասսային»:
Փորձենք հասկանալ, թե որքա՞ն կկազմի միջին կենսաթոշակը նոր ներդրվող համակարգի շնորհիվ: Հաշվարկի համար վերցնենք միջին ցուցանիշներ:
Ստացվում է` երիտասարդները երկար փողեր պետք է ստանան իրենք իրենց հաշվին։ Ու ոչ մի հաշվարկ չի ներկայացվել, թե 275 հազար երիտասարդ ընտանիքներից քանի՞ տոկոսն են հիպոթեքով տուն գնելու հնարավորություն ունենալու, եթե գումարների ընդամենը 10-15%-ն է գնալու ՀՀ բանկային համակարգ։
168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսկելու համար:
Նույն ժողովրդավարության դասագրքային կանոններով, որևէ երկրում իշխանությունը հասարակության կողմից հավանության չարժանացող որևէ քայլի, բարեփոխման կարող է դիմել միայն այն դեպքում, եթե ի սկզբանե ձևավորվել է այդ նույն հասարակության մեծամասնության կամքով, այսինքն՝ ունի ներքին լեգիտիմություն:
Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման քննարկումների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցը խորհրդարանի օրակարգ մտցնել-չմտցնել որոշում են ոչ թե խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, այլ բոլորովին այլ անձինք:
Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք:
«Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով»:
«Ես հույս ունեմ, որ այդ թեման ձեր հերթական գրքի մեջ անպայման կարծարծեք»,- ասել է Փաշինյանը՝ դիմելով Ա. Գեղամյանին
Բրիտանացի պատգամավորների մոտ այդ հանդիպումների արդյունքում մեծ հավանականությամբ տպավորություն է ստեղծվել, որ առնվազն Մաքսային Միությանը միանալու հարցում Հայաստանի իշխանությունների և խորհրդարանում ներկայացված հիմնական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի միջև համերաշխություն է տիրում:
Կարծես թե, սեպտեմբերի 3-ի հայտարարության և Պուտինի ճնշումների միջև անմիջական կապ կա, որովհետև այդ հայտարարությունը եղավ Պուտինի և Սարգսյանի զրույցից անմիջապես հետո: Այլ մեկնաբանություն չեմ տեսնում:
«Հնազանդ» ընկերությունները, որոնք պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, կարող են շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ
Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբարել և բացատրել ամբողջությամբ:
Ներքին զորքերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հանձնվել են ակտիվիստներին:
Ճիշտ կլինի, եթե ոչ իշխանական խմբակցությունները ավելի իրատեսական նպատակ դնեն իրեն առջև և քննարկեն որևէ նախարարի կամ մարզպետի անվստահություն հայտնելու հարցի շուրջ միավորվելը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դառնում է ոչ իշխանական ուժերի քարոզչության սեզոնային թեման: Ժամանակին այդ նպատակին ծառայում էր նախագահին անվստահություն հայտնելու, անհապաղ հրաժարական պահանջելու հարցը:
168.am-ն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է պարտադրվում կենսաթոշակային նոր համակարգը, եթե հասարակության 80%-ը դրան դեմ է:
Պաշտոնական տվյալներով` անկարգությունների զոհ է դարձել 9 մարդ` յոթ ցուցարար եւ երկու ոստիկան:
Իրականում այս օրենքի նպատակը ոստիկանության պահպանության ստորաբաժանումների համար գործունեության նոր ոլորտներ ստեղծելն է, ավելի պարզ ասած՝ գումար աշխատելու հնարավորությունների մեծացումը: