«Հայաստանի քաղաքացու խնդիրն է փոխել իշխանությունը, որպեսզի Հայաստանը աշխատի և ընթանա շարժիչի էներգիայով». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Միխեյիլ Սահակաշվիլին, որն իր նախագահության շրջանում Վրաստանը ըստ էության փռել էր Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքի տակ, այսօր հերթական անգամ դիմում է հայ ժողովրդին: Դե, ավելորդ է ասել, թե ինչ բովանդակությամբ է դիմում:

Եթե Սահակաշվիլին այդտեղ տոգորված է հայ ժողովրդի «ճիշտ» ընտրությամբ, այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանի իշխանության շարունակությամբ, ապա թերևս նրանք, ովքեր Սահակաշվիլու տիկնիկավարներն են, ունեն այդ կապակցությամբ լուրջ անհանգստություն:

Դա իհարկե հայ հարության համար չպետք է լինի հանգստացնող հանգամանք, որովհետև Հայաստանի հասարակության խնդիրը՝ գլոբալ առումով, արտաքին որևէ կողմնորոշմամբ քվեարկելը չէ, որևէ արտաքին ուժի կողմ կամ դեմ քվեարկելը չէ, ի հեճուկս ինչ որ մեկի քվեարկելը չէ:

Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայաստանյան հանրության խնդիրը հանուն Հայաստանի քվեարկելն է, Հայաստանի համար քվեարկելն է: Իսկ Հայաստանի շահը պահանջում է, որ փոխվի իշխանություն, որ Հայաստանը ձերբազատվի բոլոր, անգամ բարոյական առումով լիակատար սպառված կառավարող ուժից: Այդ ուժը շատ վաղուց արդեն ապրում է Հայաստանի էներգիայի ու շահերի հաշվին, Հայաստանի լիցքերը մսխելու, սպառելու հաշվին:

Ինչպես մեքենան, որի «դինամոն» չի աշխատում և որը ընթանում է միայն սեփական ակումուլյատորի հաշվին: Իրազեկները գիտեն, որ այդ պարագայում ցանկացած հաջորդ պահին լիցքը կարող է ավարտվել և մեքենան պարզապես կարող է կանգնել:

Հետևաբար, Հայաստանի քաղաքացու խնդիրն է փոխել իշխանությունը, որպեսզի Հայաստանը աշխատի և ընթանա շարժիչի էներգիայով, այսինքն՝ ընթանա անխափան, առանց ամեն վայրկյան կանգնելու ռիսկի:

Ինչ է ասում որևէ մեկը դրսից, չունի բացարձակապես ոչ մի նշանակություն: Հայաստանի քաղաքացին գիտե, թե ինչ է վիճակը ներսում, ու այդ վիճակը պետք է փոխել: Ըստ այդմ, պետք է գնալ ու հունիսի 7-ին քվեարկել դրա համար:»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930