Թրամփը կարծում է, որ Վենսի և Ռուբիոյի տանդեմն անհաղթելի կլինի 2028 թվականի ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տանդեմն անհաղթելի կլինի 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է New York Post-ի հետ հարցազրույցում։
«Նրանք երկուսն էլ հրաշալի են։ Երկուսն էլ ինձ դուր են գալիս և դուր են գալիս միասին։ Կարծում եմ, որ դա հիանալի կլինի: Չգիտեմ, թե ինչպես կարելի է նրանց հաղթել, եթե նրանք լինեն միասին։ Դա հրաշալի թիմ կլինի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Վենսը և Ռուբիոն հիանալի անձնական հարաբերություններ ունեն:
«Նրանք երկուսն էլ շատ տաղանդավոր են։ Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Ես միշտ հետևում եմ, թե ինչպիսին են նրանք իրար հետ։ Դա շատ հետաքրքիր է…. Կարծում եմ՝ Ջեյ Դիին և Մարկոյին որպես թիմ շատ դժվար կլինի հաղթել», – նշել է ԱՄՆ ղեկավարը:



