
«Եվրամայդանը» հարձակման է անցել (ուղիղ միացում)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» ինքնապաշտպանության ուժերն անցել են հակահարձակման: Ակտիվիստներն այրել են ջրցան մեքենա: Նշվում է, որ Ներքին զորքերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հանձնվել են ակտիվիստներին: Նրանք հանձնվում են անվտանգության երաշխիքների ներքո: Ի դեպ, փետրվարի 20-ը Ուկրաինայում նախապես հայտարարվել էր Սգո օր: