
Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը

Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա (Ժենյա) Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպել: Նա տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:
Գենոֆիա Մարտիրոսյանը 1984 թվականից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
«168 Ժամը» ցավակցում է Ժենյայի հարազատներին և բարեկամներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։