
Բյուզանդ փողոցի բնակիչները նստել են կառավարության դիմաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև բողոք ակցիա են իրականացնում պետական շահի համար իրենց տներից տեղահանված Բյուզանդ փողոցի բնակիչները: Նրանք բողոքում են, որ արդեն 8-10 տարի՝ իրենց խնդիրը չի լուծվում, ոչ մի առաջընթաց չկա:
Նրանք այժմ նստել են ՀՀ կառավարության դիմացի աստիճաններին և պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի իրենց հետ հանդիպման:
Սակայն նրանց մոտեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ու նրանց առաջարկեց 3 անձից բաղկացած պատվիրակություն կազմել և բարձրանալ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման, սակայն նրանք հրաժարվեցին՝ պահանջելով, որպեսզի Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց մոտ: