Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ՏՈՍ-1Ա-ից փրկություն չկա, քանի որ այս սպառազինության հիմնական խաղաքարտը չափազանց բարձր ջերմաստիճանն է և հարվածային ալիքը, ամպը բաղկացած է խառնուրդից և օդից, պայթյունի պահին ամպի ողջ թթվածինը ռեակցիայի մեջ է մտնում և առաջանում է «վակուումային ռումբի» ազդեցություն, իսկ հարվածից հետո ջերմաստիճանը կտրուկ կերպով ընկնում է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: «Զոհերի մեջ կան գյուղապետեր»,- հավելեց Արծրուն Հովհաննսիյանը:
Արցախյան կողմն ունի 20 զոհ, 26 զինծառայող անհայտ կորած է. ԼՂՀ ՊԲ
Հակառակորդի գնդակից բացի 12-ամյա Վաղինակից եւս մեկ երեխա է մահացել: Այս մասին գրում է «Երկիրը»՝ հղում անելով Հանրային հեռուստաընկերության: Ըստ կայքի՝ այս մասին եթերում հայտարարել է հեռուստաընկերության Արցախում գտնվող թղթակիցը:
«Ցավոք, ինքն այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ մյուս զինծառայողներն իր գործը կշարունակեն,- ասաց նա՝ շարունակելով,- Կարող եմ ասել, որ նա կոնկրետ այս դեպքով շատ մեծ հերոսություն է կատարել, որի արդյունքում իր կյանքը՝ իր ամենաթանկ բանն է տվել՝ հանուն մեր հայրենիքի»:
«Այսօր այս ամենի նախաձեռնողը Բաքուն է, ուրեմն պետք է բանակցել Բաքվի հետ, այսինքն` առաջին շփումը պետք է Բաքվի հետ լինի, եթե այն լինի հաջողակ, ապա կարելի է Երևանի հետ ևս խոսել»:
Այս պահին Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում հակառակորդի կրակոցներից զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը (ծնված 1989թ.): Հոգեհանգստի արարողության ընթացքում վատացավ Ս. Մկրտչյանի հարազատներից մեկի ինքնազգացությունը, նրան անմիջապես օգնություն ցուցաբերեցին շտապօգնության աշխատակիցները:
Ոչ մի կողմ հրադադարի հաստատման համար չի արել ավելին, քան Ռուսաստանը՝ ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլև՝ հետսովետական տարածքի բոլոր հակամարտություններում:
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հիշեցնենք, որ այնտեղ են գտնվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում Ադրբեջանի կողմից հրազենային վիրավորումներ ստացած զինվորները:
Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում»:
«Այս ողբերգական մարտերի պատասխանատվությունը Բաքվի և Երևանի քաղաքական իշխանությունների վրա է: Մարտերը դադարեցնելու համար Երևանն ու Բաքուն դիմում են միջազգային խաղացողներին: Դա անիմաստ է»,- նման տեսակետ հայտնեց Ռիչարդ Կոզլարիչը: Վերջինիս համոզմամբ՝ պետք է դադարեցնել Մինսկի խմբին մեղադրել այն բանի համար, որ Երևանն ու Բաքուն չեն բանակցում լրջորեն:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ բախումները:
«Շոյգուի այցը Բաքու և Մեդվեդևի գալիք այցը Երևան կարող են այդ նպատակով օգտագործվել, նաև կարծում եմ, որ դրանից մի փոքր ուշ Ս. Սարգսյանին ու Ի. Ալիևին կհրավիրեն Ռուսաստան»:
«Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը՝ փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակեց զոհված 4 զինվորիների անունները:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 141 հարց, 37 միջազգային պայմանագիր:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին։
Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ այսպիսի գործողութուններ անում էր և պետք է աներ, որովհետև Ղարաբաղի հարցի այն լուծումը, որ ինքը կուզենար` Ղարաբաղը մտներ Ադրբեջանի կազմի մեջ, անհնարին է բանակցությունների միջոցով այդպիսի արդյունքի հասնել և անբնական: Այսինքն` ինքը գիտակցում է, որ եթե այդ խնդիրն է ուզում լուծել, ապա դա պետք է ռազմական ձևով լուծի:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի դաժան տեսարաններ պատկերող լուսանկարները ներկայացնում են Արցախի Թալիշ գյուղը, որն ընդամենը մեկ օր գտնվեց ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և ոչնչացրեց խաղաղ բնակչությանը:
«Ես դատապարտում եմ ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը՝ և՛ իմ անունից, և՛ կուսակցության»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ինձ համար անսպասելի բան չկար, եթե ինձ հարցնեին ԵԽ ԽՎ-ն կամ դրա նախագահը հայտարարություն անի, ինչպիսին կլինի, ես մոտավորապես կասեի ձեզ, որովհետև, ի վերջո, Ղարաբաղի դեմ ուղղված նախագիծը հենց ԵԽ ԽՎ-ի շրջանակներում է ընդունվել»,-168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ադրբեջանը պետք է պատժվի, պետք է ստանա հազարավոր նոր գաղթականներ և պետք է տարածքներ կորցնի:
Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ևս անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին: