
Այսօր ԱԺ-ն Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություն կընդունի. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 141 հարց, 37 միջազգային պայմանագիր:
ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 4-7-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 4-ի նիստում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ մեկնակելիք նիստի ընթացքում խորհրդարանը կընդունի Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություն: