
Ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտում. Ադրբեջանական բանակը կիրառում է հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ»կայանքներ և տանկեր:
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն