Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:
Զ.Փոստանջյանը նշեց, որ իր պատգամավորության 9 տարիների ընթացքում սա իր առաջին օրինագիծն է, որ կընդունվի, քանի որ համաձայնեցվել է ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ: Զ.Փոստանջյանը նկատեց, որ ենթադրում էր, որ իր դերակատարումը ավելի մեծ կլինի ԱԺ-ում:
Հիմնական զեկուցող և համահեղինակ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:
Կյանքի 79-րդ տարում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը:
«Եթե Օսկանյանը բան ունի ասելու, այ, շատ լավ կլինի՝ գնա ՀՀ Դատախազի մոտ և ներկայացնի՝ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ի՞նչ հանձնարարություններ է տվել իրեն»,- ասում է Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանը վիճեցին: Նազարյանը ներկայացրեց մի շարք երկրներ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինը շատ ավելի բարձր է: Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ այդ երկրներում եկամուտներն են ավելի շատ, Նազարյանը նկատեց՝ «եկամուտների տերը ես չեմ»:
«Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր»։
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Օսկանյանը հայտարարեց, թե իշխանությունը չպիտի թույլ տար, որ նման բան տեղի ունենար:
ՌԴ-ից 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը և բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի:
«Ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի»,- կարծում է նախարարը:
Հայաստանի իշխանությունները տնտեսական աճի ապահովման առումով մեծ հույսեր են կապում Իրանի հետ, որ ՀՀ-ն՝ որպես ԵՏՄ անդամ, առավել գրավիչ կլինի իրանական գործարարների համար, Իրանն իր բեռները ԵՏՄ կուղարկի Հայաստանի տարածքով, և այլն:
Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում: Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով:
Ասում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «STARMUS» միջազգային փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանը:
«Շատ կուզենայի, որ Հայաստանում ունենայինք գիտահետազոտական լաբորատորիաներ, նորացված, հասանելի գրականություն, միջազգային պայմանագրեր տարբեր երկրների բուհերի ու հիվանդանոցների հետ: Լավ բժիշկ լինելու համար ոչ թե՝ կարևոր, այլ՝ պարտադիր է նորացված (to keep updated) լինելը և պրակտիկ հմտություններ ունենալը»:
Թեև այցի մանրամասները մնացին գաղտնիության բավականին լայն քողի ետևում, նախագահներն իրենց արարողակարգային ելույթներում որոշ ուշագրավ հայտարարություններ արեցին։
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին: Կառավարության տարածած լուսանկարներում կարելի է նկատել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին, ինչպես նաև՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդուն` Առաքել Սեմիրջյանին:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Մարզային կտրվածքով ավագ դպրոցները շատ ավելի կայացած են, այնտեղ երեխաները ոչ միայն կանոնավոր հաճախում են դպրոցներ, այլև մինչև երեկո մնում են այնտեղ: Այնտեղ, որտեղ այլընտրանքը շատ չէ, ավագ դպրոցները շատ հեշտությամբ կայանում են: Շուտով մենք կանոնավոր շրջայցեր ենք ունենալու դպրոցներ, որոնց մասին դպրոցների տնօրենները նախապես չեն զգուշացվելու»:
«Նշվել է, որ ՌԴ-ն նույնպես կողմնակից է խաղաղ կարգավորմանը, կայունության և խաղաղության պահպանմանը, սա նույնպես մեսիջ է, ու կարևոր գաղափարներ են, որի վրա մենք պետք է հիմնականում կենտրոնանանք»,- նշեց մեր զրուցակիցը:
«Մենք ընդհանրապես շատ հանգիստ պետք է վերաբերվենք նման հոդվածներին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդել ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն իր վերլուծական հոդվածում՝ փորձելով բացահայտել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները:
«STARMUS» միջազգային գիտական փառատոնի շրջանակներում ստեղծվել է մի մեդալ, որը կրում է հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի անունը: Ինչպես փառատոնի հիմնադիրը, այնպես էլ Սթիվեն Հոքինգի անունը կրող մեդալի ստեղծման հեղինակը ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է:
Հայկական սոցիալական ցանցերը նորից թնդում են: Նորից պատճառը մեր ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանն է: Վերջին մեկ ամսում Ռուսաստանի «թեթև» ձեռքով մեր բանակն ու սպառազինությունը նախ՝ հայտնվում է ադրբեջանական պաշտոնական շրջանակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ապա բուռն ու իրարամերժ քննարկումներ են սկսվում մեր սոցցանցերում ու մամուլում:
«Քանի որ Հայաստանում հնարավորություն չկա փողոցից իշխանության գալու, միակ ձևն ընտրություններն են։ Ես հասկանում եմ, որ կառավարման մոդելի փոփոխությունը տարբեր ավանդույթների փոփոխություն կբերի, և այս ընտրությունը պետք է տարբերվի մյուս բոլոր ընտրություններից»։
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը:
Կրեմլում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
«Նա, իհարկե, կովկասյան տարածաշրջանի մասնագետ չէ, ուստի հասկանալի է, որ սա ինչ-որ մեկին անհրաժեշտ էր, և այդ տեղեկատվությունը, եթե համապատասխանում է իրականությանը, նրան փոխանցվել է ինչ-ինչ նպատակներով: Իսկ ո՞վ կարող է դա լինել, այլ հարց է»:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի:
Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հանդես է եկել նման առաջարկով, դա համարել է հրատապ. «Ամբողջովին համընկնում է մեր մոտեցումներին, և մենք աջակցում ենք այս որոշմանը»:
«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի պաշտոնը ոչ մի իմաստ չունի, նույնիսկ վարչապետի, ԱԺ նախագահի` ևս։ Միակ պաշտոնը, որն իմաստ ունի Հայաստանի նոր իշխանական համակարգում, կուսակցության ղեկավարի պաշտոնն է, իսկ դա մեկն է»։