Առհասարակ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե՝ նյութական ռեսուրսների, օգտակար հանածոների, այլ՝ քաղաքական բարոյականության կորուստն է: Հայաստանում գոյություն չունի ո՛չ բարոյական քաղաքականություն, ո՛չ էլ քաղաքականության բարոյականություն: Հայաստանը դարձել է մի տիրույթ, որտեղ հաղթում է ստորը, քծնողը, դավաճանն ու երկերեսանին:
«ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել, քանի որ չունի որոշում, բայց Հայաստանը ևս չգիտի`ինչ անել իր ուզածին հասնելու համար: Առաջին հերթին պետք են ուղիղ բանակցություններ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գուցե ոչ այնքան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակների ու օրակարգի շրջանակում, որքան «Արևելյան գործընկերության նպատակները Հայաստանում» ձևակերպման շրջանակում»:
Հայաստանյան վերնախավը հիմա նախ՝ ԵԱՏՄ այլ անդամների հետ պետք է ճշտի թե ինչը չի հակասում ԵԱՏՄ պարտավորություններին և նորմերին։ Իսկ գիտե՞ն արդյոք այդ մասին ԵԱՏՄ-ում, հարց է, որի պատասխանն անորոշ է։ Փակ շրջանից դուրս գալու համար Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ուր տիրում է անորոշությունը:
«Իմ խորհուրդն է՝ հասարակության հետ լինենք անկեղծ, և այն բոլոր կետերի մասին, որոնք իսկապես անդառնալի կամ վտանգավոր կերպով չեն փոխում վիճակը, չփորձենք ավելորդ ֆոբիաներ տարածել հասարակության մեջ»:
Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե:
«Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն և հասկանան, պատկերացնեն, թե ինչ փոփոխությունների են հանգեցնելու առաջարկվող փոփոխություններն իրենց կյանքում»:
«Իրական պատկերը փողոցում է երևում` հասարակությունը շատ խորն անտարբերությամբ է լցված, առավելագույնը` 5%-ը հետաքրքրություն ունի Սահմանադրության նկատմամբ»։
«Հաճախ, ես հորս պես շատ նաիվ եմ: Մամաս անընդհատ ասում էր՝ «Յա՝ դու, յա՝ հերդ…»: Ինձ խաբելը շատ դյուրին է»,- ասում է Նարեկ Դուրյանը:
Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից ռուսական «ՄիԳ 29» կործանիչը խախտեց Թուրքիայի պետական սահմանը: Ռուսական կործանիչը Թուրքիայի օդային տարածքում գտնվել էր չորս րոպե 30 վայրկյան: Թուրքական օդուժն անմիջապես արձագանքել էր` ռուսական ինքնաթիռի պատճառով օդ էին բարձրացել երկու F 16-եր:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով»:
Ծանոթներիցս մեկը, ով լրջորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նորմալ հաջողություններ ունի (արտադրանքն արտահանում է անգամ եվրոպական երկրներ) վերջերս մի բան պատմեց։ Արտերկրից կոնկրետ բուսատեսակի մեծ պատվեր է ունեցել։ Քանի որ սեփական հողատարածքը բավարար չի եղել արտադրանքը ստանալու համար, դիմել է ՀՀ մարզերից մեկի գյուղացիներին։
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ երեկ կեսօրից հետո, երբ հնչել են այդ հայտարարությունները, հաշված ժամերի ընթացքում սպառվել են որևէ ուղղությամբ մեկնող ինքնաթիռների, գնացքների տոմսերը ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ տարածաշրջանի բոլոր երկրների օդանավակայաններից:
«Եվրոպական միության հետ սպասվելիք բանակցությունները երկար կտևեն»,- ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմանը:
«Ինչո՞ւ սպասել մինչև հաջորդ ԱլԳ գագաթաժողովը: Ինձ թվում է, որ նախորդ երեքուկես տարվա ընթացքում բանակցային մեխանիզմները լավ մշակվել են, պարտադիր չէ, որ անպայման սենյակներում հանդիպեն»:
ՀՀԿ-ական պատգամվոր Կարինե Աճեմյանը նշեց, որ տուգանքի չափը շատ է, և հեռուստատեսությունները դժվարին վիճակում կհայտնվեն. «Ինքս առաջարկելու եմ, որ շեմն իջեցնեք»: Թ.Պողոսյանի կարծիքով՝ տուգանքը պետք է ազդեցիկ լինի:
«Տնտեսական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Կասկածում եմ, որ Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքը կմտնի ԵՏՄ տարածք: Եթե ՀՀ-ն որոշում է արտոնյալ տարիֆային քաղաքականություն վարել ԵՄ-ի հետ, պետք է համաձայնեցվի ԵՏՄ-ի հետ»:
Հայաստանի քաղաքական կյանքը շարունակում է պտտվել երեք նախագահների առանցքի շուրջ: Այն, ինչ տեղի է ունենում երկրում, հանրային քաղաքական կյանքում, ուղղակի կամ անուղղակի կապված ու պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց ընդդատյա ու նրանց սպասարկող համակարգերի հետ:
«Ես մշտապես կրկնել եմ, որ առևտրաշրջանառությունը և հարաբերությունների տնտեսական բաղադրիչը կարևոր է հատկապես Հայաստանի և Եվրոպական միության միջև, քանի որ Հայաստանի առևտրաշրջանառության մեծ մասը Եվրոպական միության հետ է։ Կարծում եմ` տնտեսության այն հատվածներում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, Հայաստանն ու ԵՄ-ն կունենան համագործակցություն»:
Ովքե՞ր են Կրեմլի գործակալները Հայաստանում: Այս հարցը ոչ միայն հռետորական չէ, այլ շատ առարկայական է ու հասցեական պատասխաններ է պահանջում՝ անուն-ազգանուններով, զբաղեցրած պաշտոններով ու հանրային դիրքով:
Տիգրան Սարգսյանի նշանակման մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո սկսվեց ակտիվ քննարկում` իսկ ինչո՞ւ հենց նա:
Բագրատ Ասատրյանը չհամաձայնեց տեսակետին, թե այս պաշտոնում Տ.Սարգսյանի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի միասնական արժույթի՝ ալտինի, ներդրումը: Բ.Ասատրյանի կարծիքով՝ դա ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի խնդիրների շարքում առաջնային հարցերից չէ և այս փուլում ամենասուր խնդիրը չէ:
«Երկրորդ տարբերակն ավելի տխուր է` Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել ԵՏՄ-ն նոր տեսքով և ԵՏՄ անդամ երկրների անկախության վերացմամբ կայսրության ստեղծման համար, այսինքն` ԵՏՄ-ին ոչ մի լավ բան չի սպասվում»,- ասաց նա:
Քաղաքականություն երևույթի «լեգիտիմության» բացակայության պայմաններում իշխանության կամ ընդդիմության լեգիտիմությունը դառնում են ածանցյալ, երկրորդական կարևորություն ունեցող հարցեր: Երբ քաղաքացիները կվերագնահատեն իրենց վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, իշխանական և ընդդիմադիր ոչ լեգիտիմները կդառնան լեգիտիմ, և՝ հակառակը:
«Քննարկել ենք ՀՀԿ մասնակցությունը, շտաբի ձևավորման խնդիրները հանրաքվեի հետ կապված, կուսակցության նախագահը հանձնարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբերը: ՀՀ վարչապետն արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների հետ այդ շտաբերը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի հետ Եվրոպական միությունը կարողացավ հաղթահարել երկու տարի առաջ ձևավորված ճգնաժամը` նոր համաձայնագիր կնքելու հիմքերը դնելով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:
«Եթե օրենքը թույլ է տալիս, ինչո՞ւ՝ ոչ, ես ողջունում եմ: Աստված տա, որ աշխարհի ցանկացած հայ հասկանա, որ կարող է գալ Հայաստան ու օրենքի շրջանակներում իր երազանքներն իրականացնել»:
«Պատժամիջոցների երկարացնելը ոչ միայն Ռուսաստանի վրա է բացասական ազդում, այլև մի շարք եվրոպական երկրների, որոնց գործարարները խնդիրը բարձրացնում են, որովհետև իրենց մոտ էլ ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեծ ծավալներով ընկել է, քանի որ նրանց հիմնական շուկան ևս Ռուսաստանն է, որն էլ իր հերթին՝ էմբարգո է կիրառել եվրոպական ապրանքների նկատմամբ»:
«168 Ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտի» ղեկավարությունն ավարտել է գործարանի վերագործարկման նոր ծրագրի մշակումը և շուտով այն կուղարկի ԱԺ: Ըստ մեր աղբյուրների՝ ի կատար է ածվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պահանջը:
Ի՞նչ զգացողություններ նրանք կարող են ունենալ, երբ տեսնում են, որ անկման փոխարեն` Հայաստանի տնտեսությունն աճելու է, այն էլ` բավականին նորմալ տեմպով։ Համոզված ենք, որ Ազգային վիճակագրական ծառայության յուրաքանչյուր ամսական զեկույցից հետո այս կառույցում թեթև շոկ են ապրում։ Լավ` ինչպե՞ս կարող էին իրենք այսպես սխալվել։
Մենք հետաքրքրված ենք ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ, այլև համատեղ ձեռնարկությունների, համատեղ պրոյեկտների ստեղծմամբ։ Մեր գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, փորձում ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել նրանց համար, որպեսզի նրանք ծանոթանան, նոր պայմաններ բանակցեն։