ԲՀԿ-ն վարչապետի պաշտոն չի ուզում` չնայած առաջարկող էլ չկա: ԲՀԿ-ականներին պետք է, որ նրանց վերադարձը կառավարություն լինի այնպիսին, որ նրանք դա կարողանան մեկնաբանել` որպես հաղթական վերադարձ:
Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է: Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում:
Եթե բանակցությունները հաջողվեն, մենք կտեսնենք թեկնածու, որն ընդունելի կլինի բոլոր հիմնական, շեշտում եմ՝ հիմնական, խաղացողների համար, իսկ եթե չհաջողվի համաձայնության հասնել, ապա ստիպված կլինեն պահուստները «քչփորել», խաղաթղթերը խառնել:
Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել:
«Մենք հաջողությամբ համագործակցել ենք նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ…»
Մինչ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա՝ բացասականի սպասումը նույնքան է, որքան դրականի: Քանի որ, եթե վարչապետ նշանակվի, այսպես ասենք, «քառյակային» կամ քոչարյանական շրջանակից որևէ մեկը՝ անկախ անուն-ազգանունից, ապա դրականի մասին պետք է մոռանալ:
168.am-ի աղբյուրների պնդմամբ՝ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում է: Նա հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
ՀՀ Ազգային ժողովում է ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս պահին ԱԺ-ում ընթանում է ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների դռնփակ նիստը, և ենթադրվում է որ Ծառուկյանը եկել է խորհրդարան՝ հենց այդ նիստին մասնակցելու համար։
Վարչապետ Տիգրան Սարգասյանի հրաժարականի դիմումը ընդունվել է ՀՀ նախագահի կողմից:
«Ուռաա՜, մենք հաղթեցինք: Երեխայիս անունը ՍԴ եմ դնելու: Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ: Քանի որ որոշման հասցեատերն ամենևին հասարակությունը չէր:
Հայաստանի իշխանության ցանկացած գործունեության հիմքում ընկած է շահը՝ անձնական կամ խմբային: Այդ շահը սպասարկելու համար իշխանության ներկայուցուցիչները միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաշվարկելով անգամ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու անհրաժեշտությունը:
12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային իրադարձություն տեղի ունեցավ, որն այսօր բավականին հետաքրքիր է դիտվում։ Մանավանդ՝ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում
Շանթն իր պայքարը սկսեց ու ավարտեց Ազատության հրապարակում: Ոստիկանները հերոսաբար ազատագրեցին Ազատության հրապարակը Շանթից: Որպեսզի մի քանի ամիս անց այնտեղ շուրջօրյա հանրահավաքներ անեն այն ուժերը, ովքեր իրենց քաղաքական հաջողությունը պայմանավորում են Պուտինի բարեհաճությամբ:
Եթե դա տեղի ունենա, ապա կարելի կլինի արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Գագիկի հարցը (Ծառուկյան) լուծեց Գագիկով (Հարությունյան):
Մարդկայնորեն, թերևս, հասկանալի է, որ նշված գործիչների համար Ռ. Քոչարյանն ասոցիացվում է իրենց լավագույն տարիների հետ, ինչպես Խորհրդային Միությունը՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:
4 էջից բաղկացած որոշումից պարզ դարձավ, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Սա այլևս անգամ ծիծաղելի չէ: Հասկացանք՝ նվաստանալ, հասկացանք՝ հանձնվել: Բայց մի՞թե պարտադիր է դա անելուց հետո խայտառակվել մարդկանց առաջ, ովքեր ընդամենը մի քանի տարի անց «ապահովելու են» Հայաստանի անվտանգությունը:
Ստիպված ենք ֆեյսբուքում շարունակել ինքնագործունեությունը՝ տարածել Բեզրուկովի, Քարդաշյանի ու Շաերիին Սարգսյանի լուսանկարները, պնդել, որ Քեսաբ ուղարկվելիք ջոկատում չմոռանան մեր անունները և, ամեն դեպքում, save Kessab:
«Նրանք տեղափոխում են իրենց ամենաժամանակակից տեխնիկան Հարավային Օսիա։ Նման բան անելու ոչ մի պատճառ չկա։ Վրացական զինուժն իրոք որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Դա իսկապես մտահոգիչ է»,- հայտարարել է Ռոջերսը
Սա առաջին հայացքից՝ ոչ այնքան ազնիվ, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության կանոնների մեջ ամբողջովին տեղավորվող տեխնոլոգիա է:
Աշխարհագրությունից ու պատմությունից բավարար գնահատական ստացող բարձր դասարանցի աշակերտի համար անգամ դժվար չէ հասկանալ, թե հատկապես ում և ինչ նպատակով է ձեռնտու Քեսաբի ու քեսաբահայերի շուրջ բարձրացված աղմուկը:
Ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է հանրահավաք կազմակերպել՝ նախագահի ընտրություններում իր տապալման կուլմինացիայի տարելիցի կամ գուցե Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքի տարեդարձը նշելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ:
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարման դարդով տապակվող մի խումբ հանրապետականներ կարծում են, որ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն նաև իրենց հրապարակումների տակ սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումների համար: Հանճարեղ գաղափար է:
«Սովորական ռեժիմում» Հայաստանը «յոլա է գնում», ճգնաժամային իրավիճակներում հայ քաղաքական միտքը սկսում է մտածել «անվտանգության սպառնալիքների» ու անկախությունից հրաժարվելու մասին, հայկական նավատորմի հրամանատարությունն էլ ավելի շրջահայաց լինելով՝ արդեն իսկ վերհիշած է լինում Գյուլիստանի պայմանագիրը:
Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են: Խոսքը, բնականաբար, հոտնկայս խմվող կենացների մասին չէ: ԲՀԿ-ն իշխանությանը սպառնում է փողոցով:
Առաջիկա ամիսներին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ո՞վ է հաղթելու: Հարցրեք Գալուստ Սահակյանին: Իհա՛րկե ՀՀԿ-ն:
Ես չէի ուզում, որ մրցույթը շոու դառնար: Ես օպերայի էությունը կրող մարդկանցից մեկն եմ, ու այստեղ ոչ աթոռի պատերազմ է, ոչ էլ պաշտոնի:
Սա սխեմա է, որում որոշիչ գործոնները, դժբախտաբար, միայն Հայաստանում չեն: Դա նշանակում է, որ այդ սխեման գործում է՝ նաև անկախ նրա մասնակիցների կամքից ու սխեմայի մյուս մասնակիցների նկատմամբ ունեցած մարդկային և քաղաքական վերաբերմունքից:
Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես և վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ-ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։ Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։